Յուրաքանչյուրս ունենք մեր բոլորովին յուրահատուկ տարօրինակություններն ու թերությունները, որոնք մեր կյանքը դարձնում են հետաքրքիր և արժևորված:
Ծեր կինն ուներ երկու կուժ: Դրանք կախվում էին նրա ուսին դրված լծակի ծայրերին:
Կժերից մեկի վրա կար ճաք, իսկ մյուսը կատարյալ էր և միշտ իր մեջ պահում էր ջրի ամբողջական չափաբաժին:
Գետից դեպի ծեր կնոջ տուն երկար ճանապարհի վերջում ճաքած կժի միջի ջուրը միշտ կես էր լինում:
Երկու տարվա ընթացքում դա տեղի էր ունենում ամեն օր՝ ծեր կինը միշտ տուն էր բերում մեկ և կես կուժ ջուր:
Կատարյալ լիարժեք կուժը գոհ էր իր աշխատանքից, իսկ խեղճ ճաքած կուժը ամաչում էր իր թերությունից և տխրում, որ նա կարողանում է անել իր համար նախատեսված գործի միայն կեսը:
Երկու տարի հետո, որոնք, թվում էր, կարողացել են համոզել նրան իր անպետքության մեջ՝ կուժը դիմեց ծեր կնոջը․
– Ես ամաչում եմ իմ ճաքի համար, որից քո տան ճանապարհին միշտ փախչում է ջուրը:
Ծեր կինը քմծիծաղում է․
– «Իսկ դու նկատե՞լ ես, որ ճանապարհի քո կողմում միշտ ծաղիկներ են աճում, իսկ մյուս կժի կողմում՝ ոչ:
Ճանապարհի քո կողմում ես սերմեր էի ցանել, որովհետև գիտեի քո թերության մասին: Այնպես որ, դու ջրում ես դրանք ամեն օր, երբ մենք տուն ենք գնում:
Երկու տարի ես կարողանում էի պոկել այդ հրաշալի ծաղիկները և զարդարել դրանցով իմ սեղանը: Եթե դու չլինեիր այնպիսին, ինչպիսին կաս՝ այդպիսի գեղեցկություն չէր լինի և այն չէր կարող ազնվություն հաղորդել մեր տանը»:
Յուրաքանչյուրս ունենք մեր բոլորովին յուրահատուկ տարօրինակություններն ու թերությունները:
Բայց կան յուրահատկություններ և ճաքեր, որոնք մեր կյանքը դարձնում են այդքան հետաքրքիր և արժևորված:
Ուղղակի հարկավոր է յուրաքանչյուրին ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա և տեսնել նրանում լավը: