fbpx

Իմաստուն առակ երկու եղբայրների մասին

Նկատե՞լ եք որքան բազմաբովանդակ է կյանքը և թե ինչպես կարող է մեկ փոքրիկ քայլը փոխել մեր ճակատագիրը: Դա տեսնելու համար հարկավոր է իմանալ ամեն րոպեի արժեքը և հետևաբար ուղղակի չվազել կյանքի բարիքների հետևից, այլ նաև կարողանալ տեսնել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Մեր պրոբլեմը նրանում է, որ մենք ականջ ենք դնում, բայց չենք լսում, նայում ենք, բայց չենք տեսնում: Եվ հենց այդ պատճառով հաճախ կորցնում ենք այն հնարավորությունները, որը մեզ Աստված է տալիս:

razdprit

Մի մարդ ուներ երկու որդի՝ մեծը ֆերմեր էր, իսկ կրտսերը երաժիշտ: Հոր մահվանից հետո, մեծը իրեն է վերցնում ֆերման, իսկ կրտսերը գնում է քաղաք սովորելու:

Անցնում են տարիներ և այդ տարիների ընթացքում եղբայրները երբեք չեն հանդիպում: Կրտսերը երբեմն նամակ էր գրում մեծին, բայց ոչ մի անգամ պատասխան չէր ստանում: Մեծը կարդացել էր միայն առաջին նամակը, որից տեղեկացել էր, որ եղբայրը կոնսերվատորիա է ընդունվել: Դրանից հետո մեծը եղբոր նամակներն այլևս չէր կարդում, որովհետև համարում էր նրան անհաջողակ և աշխատել չսիրող մարդ:

Առավոտից մինչ ուշ երեկո մեծը քրտնաջան աշխատում էր ֆերմայում: Առաջին տարիներին ամեն ինչ շատ լավ էր ընթանում, նրա գործերը առաջ էին գնում և նա հարստանում էր: Բայց հետո մի քանի ամառ շարունակ երաշտ եղավ: Տնտեսությունը սկսեց անկում ունենալ: Կինը չդիմանալով ճակատագրի հարվածներին հիվանդանում է և նրա բուժման համար ծախսվում են վերջին խնայողությունները:

Մի գեղեցիկ օր տան առջև է կայանում հրաշալի մի կառք: Կառքից դուրս է գալիս հարուստ հագնված մի մարդ, որում ֆերմերը դժվարությամբ ճանաչում է կրտսեր եղբորը:

Եղբայրները գրկախառնվում են և մեծը զարմանքով հարցնում է.

– Ինչո՞վ ես զբաղվում, որ այսպես փոխվել ես:

– Ես հայտնի երաժիշտ եմ, – պատասխանում է կրտսերը, – իսկ քեզ հետ ի՞նչ է պատահել:

Եղբայրը սկսում է պատմել իր դժբախտությունների մասին:

– Իսկ ինչո՞ւ չես օգտվել հայրիկի ոսկիներից, որոնք թաղված են բակի հին կաղնու տակ, – զարմանում է կրտսերը:

dub_wallpapers

– Բայց ես ոչինչ չգիտեի ոսկու մասին, – բացականչում  է մեծը:

– Հայրիկը մահվանից առաջ ինձ պատմեց ոսկու մասին, որը թաքցրել էր սև օրվա համար: Նամակներից մեկում ես պատմել եմ քեզ այդ մասին և առաջարկել եմ ամբողջ ոսկին վերցնես:

Մեծ եղբայրը խոստովանում է, որ նույնսիկ չի էլ կարդացել նամակները:

– Ես կարծում էի դրանց մեջ ոչ մի հետաքրքիր բան գրված չէ, – շփոթված ասում է նա:

– Երևում է մոռացել ես հայրիկի խոսքերը, – պատասխանում է կրտսերը:

Հայրիկը ասում էր. «Եթե ուզում ես կարդալ սովորել, մի նայիր, թե ով է գրել: Նայիր թե ինչ է գրված»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իմաստուն առակ երկու եղբայրների մասին
Տատիկի կողքին երեխաներին դաստիարակելը լավագույն նվերն է, որը կարող եք տալ նրանց