fbpx

Առակ դրախտի և դժոխքի մասին

Մի մարդու բախտը բերում է՝ նա հանդիպում է Աստծուն։ Ցանկանալով իմանալ ամենակարևոր հարցի պատասխանը՝ մարդը խնդրում է.

– Աստված իմ, ես կուզեի տեսնել դրախտն ու դժոխքը։

Աստված բռնելով մարդու ձեռքը, բերում կանգնեցնում է նրան երկու դռների առջև։ Մի դռան ետևում կար մեկ հսկայական, կլոր սեղան, որի կենտրոնում դրված էր հսկայական գավաթ, որն էլ պռնկեպռուկ լցված էր կերակուրով։ Բուրում էր այնքան ախորժալի, որ բերանդ ակամայից թուք էր հավաքվում։

Սեղանի շուրջը հավաքված մարդիկ հյուծված և հիվանդ տեսք ունեին։ Նրանք բոլորը սովից մահացողի տեսք ունեին։ Բոլորի ձեռքին ամրացված էին երկար, շատ երկար կոթով գդալներ։ Նրանք այդ գդալով կարող էին հասնել գավաթին և այնտեղից վերցնել կերակուրը, բայց քանի որ գդալի կոթերը շատ երկար էին, նրանք չէին կարողանում գդալը մոտեցնել իրենց բերանին։ Բարի մարդը ցնցված էր իր տեսածով։

– Հենց նոր դու տեսար դժոխքը, – ասում է Աստված։

Նրանք մոտենում են երկրորդ դռանը։ Բացելով այն, նրանք տեսնում են նույն կլոր սեղանը, կերակուրով լցված, նույնքան մեծ գավաթ։ Եվ սեղանի շուրջը հավաքված մարդիկ ունեին նույն երկար կոթով գդալներից։ Բայց բոլոր մարդիկ գոհ, կուշտ և երջանիկ տեսք ունեին։

– Ես չեմ հասկանում, – ասում է մարդը։

– Շատ պարզ է, – ասում է Աստված, – Սրանք սովորել են կերակրել մեկմեկու։ Իսկ նախորդները մտածում էին միայն իրենց մասին։

Դրախտն ու դժոխքը միանման են կառուցված։ Տարբերությունը՝ մեր մեջ է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առակ դրախտի և դժոխքի մասին
Mail.ru-ն նույնպես ենթարկվեց արտաքին փոփոխությունների