Իմաստուն պատմություն, որն ունակ է փոխել 90% մարդկանց կյանքը։
Մի անգամ մի երիտասարդ տղա, ով իրեն շատ դժբախտ էր համարում, եկավ ծեր իմաստունի մոտ և ասաց, որ իմաստ չի տեսնում իր ծանր կյանքում…
Նա երկար բողոքում էր կյանքից, որը, իր կարծիքով, իր հետ դաժան է և անարդար։ Իսկ իր ամեն մի տխուր մենախոսությունից հետո նա չէր մոռանում բացականչել. «Ինչի՞ համար եմ ես այսքան դժբախտ, ինչի՞ է ինձ մոտ ամեն ինչ շատ վատ, քան այլ մարդկանց մոտ»։
Եվ այդպես շարունակվեց մի քանի օր։
Երբ իմաստունը հոգնեց ամեն անգամ լսել այդ նվնվոցը՝ նա երիտասարդին ուղարկում է աղ բերելու։ Իսկ հետո խնդրում է մի բուռ աղ լցնել ջրով լի բաժակի մեջ և խմել։
«Ինչպե՞ս է քեզ այդ համը», – հարցնում է իմաստունը, երբ տեսնում է որ երիտասարդը համից ծամածռում է դեմքը։ «Դա սարսափելի է և զզվելի»։
Իմաստունը միայն ժպտում է և խնդրում մի անգամ էլ վերցնել մի բուռ աղ։
Նրանք լուռ հասան մոտակա լճին։ Իմաստունը հրամայում է երիտասարդին, որ աղը լցնի լճի ջրի մեջ և մի լավ խառնի։
«Իսկ հիմա խմիր այդ ջրից և պատմիր տպավորություններիդ մասին»։
«Մաքուր, թարմ և շատ համեղ ջուր», – նշում է երիտասարդը, – «և ես բոլորովին էլ չեմ զգում աղի համը»։
Այդ ժամանակ, իմաստունը նստելով երիտասարդի կողքին, գրկում է նրան և մտամոլոր ասում. «Ցավը մեր կյանքում՝ մաքուր աղն է, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Ցավի քանակը միշտ կմնա անփոփոխ։ Սակայն մեր կողմից զգացած ցավը կախված է տարրայի ծավալից, որում մենք այն տեղավորում ենք։
Այսպիսով, երբ մենք տառապում ենք և ցավից գալարվում, միակ բանը որ մեր ուժերին հասանելի է, լցնել կյանքը բազմազանությամբ և իմաստով, նաև շատ բաներին նայել ավելի լայն հայացքով։ Պետք է դադարես լինել քեզ համար բաժակ։ Դարձիր լիճ»։