fbpx

Առակ ամուսնու մասին

Ընտանեկան կյանքը տարբեր է լինում: Ընտանեկան կյանքը լի է ինչպես հրաշալի պահերով, այնպես էլ ոչ այդքան հաճելի: Մեր ուղեղը, ցավոք, այնպես է կառուցված, որ մենք ավելի հաճախ վատն ենք տեսնում, քան լավը: Այս առակի շնորհիվ, Դուք, հնարավոր է, նորովի կնայեք Ձեր հարաբերություններին:

razdprit

Մի անգամ ծեր իմաստունի մոտ է գալիս մի կին և ասում.

– Դու երկու տարի առաջ ամուսնացրեցիր ինձ և ամուսնուս: Իսկ հիմա ամուսնալուծիր մեզ: Ես այլևս չեմ ցանկանում նրա հետ ապրել:

– Ինչո՞ւ ես ցանկանում բաժանվել նրանից, – հետաքրքրվում է իմաստունը:

Կինը բացատրում է.

– Բոլորի ամուսինները ժամանակին են տուն վերադառնում, իսկ իմ ամուսինը միշտ ուշանում է: Եվ այդ պատճառով մեր տանը անընդհատ վեճեր են:

Իմաստունը զարմացած հարցնում է.

– Պատճառը միայն դրանո՞ւմ է:

– Այո, ես չեմ ցանկանում ապրել մի մարդու հետ, ով ունի այդպիսի թերություն, – պատասխանում է կինը:

55f01fc209b8c

– Ամուսնալուծելը՝ ես ձեզ կամուսնալուծեմ, բայց միայն մի պայմանով: Հիմա վերադարձիր տուն, թխիր մեծ, համեղ հաց և բեր այն ինձ: Բայց երբ կթխես հացը, ոչինչ չվերցնես տանից: Աղը, ջուրը, ալյուրը և ձուն խնդրիր հարևանուհիներիցդ: Եվ անպայման բացատրիր նրանց խնթրանքիդ պատճառը, – ասում է իմաստունը:

Կինը վերադառնում է տուն և անցնում գործի:

Գնում է հարևանուհու մոտ և ասում.

– Հարևանուհիս, ինձ պարտքով մեկ բաժակ ջուր տուր:

– Ձեզ մոտ ի՞նչ է, ջուրը վերջացե՞լ է: Մի՞թե դրսում ջրհոր փորված չէ:

– Ջուր կա, բայց ես գնացի ծեր իմաստունի մոտ, որպեսզի բողոքեմ ամուսնուցս և խնդրեմ ամուսնալուծել մեզ, – բացատրում է կինը:

Եվ հենց կինը վերջացնում է իր պատմությունը, հարևանուհին հոգոց հանելով ասում է.

– Է՜հ, եթե դու իմանայիր, թե ինչպիսին է իմ ամուսինը: Եվ սկսում է բողոքել իր ամուսնուց:

Դրանից հետո կինը գնում է մյուս հարևանուհու մոտ, որպեսզի աղ խնդրի:

– Քո մոտ ա՞ղն է վերջացել, խնդրում ես մեկ գդալ աղ:

– Աղ կա, բայց ես ամուսնուցս բողոքեցի իմաստունին, խնդրեցի բաժանել մեզ, – պատմում է կինը և իր պատմությունը դեռ չավարտած, հարևանուհին հոգոց է հանում.

– Է՜հ, եթե դու իմանայիր, թե ինչպիսին է իմ ամուսինը: Եվ սկսում է բողոքել իր ամուսնուց:

Եվ այդպես, որ հարևանուհու մոտ մտնում է այս կինը, բոլորից լսում է բողոքներ իրենց ամուսիններից:

Վերջապես նա թխում է հացը, բերում, տալիս իմաստունին և ասում.

– Շնորհակալ եմ քեզ: Համտեսիր իմ աշխատանքը ընտանիքիդ հետ միասին: Միայն թե չմտածես ինձ ու ամուսնուս ամուսնալուծելու մասին:

– Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել աղջիկս, – հարցնում է իմաստունը:

– Իմ ամուսինը, պարզվում է, բոլորից լավն է, – պատասխանում է կինը իմաստունին:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag