fbpx

Առաջինն աշխարհում…

Հետաքրքիր, ուսանելի և տեղեկատվական փաստեր աշխարհում առաջինը հայտնված այս կամ այն երևույթների, մշակութային գործերի, առարկաների և այլնի մասին…

  • Առաջին դեղատունը հիմնվել է Բաղդադում:
  • Առաջին կրկեսը բացվել է Լոնդոնում 1777 թվականի օգոստոսի 4-ին:
  • Առաջին մետրոն բացվել է 1848 թվականին Լոնդոնում:
  • Գրամոֆոնը ստեղծել է ամերիկացի ինժեներ Էմիլ Բերլիները 1888 թվականին:
  • Առաջին ակնոցները հայտնվել են Իտալիայում 1285 թվականին: Գյուտարար է համարվում անգլիացի փիլիսոփա և բնագետ Ռոջեր Բեկոնը (1214-1292):
  • Մարդու սրտի առաջին փոխպատվաստումը կատարվել է 1989 թվականին Օտտավայում:
  • Կինոյում առաջինը նկարահանվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Դ. Կորբետտան՝ Թոմաս Էդիսոնի ֆիրմայի համար:
  • Առաջին հայ կինոդերասանը Մաքա Մաքսուտյանն է (1881-1976): 1912 թվականին նա նկարահանվել է Սառա Բեռնարի հետ «Էլիզաբեթ, Անգլիայի թագուհի» կինոնկարում:
  • Մանրադիտակն  ի հայտ եկավ 1590 թվականին: Այն ստեղծել են իռլանդացի հայր և որդի Յանսենները:
  • Նրբերշիկի հայրենիքը համարվում է Մայնի Ֆրանկֆուրտը:
  • Առաջին կինոթատրոնը բացվել է Փարիզի «Գրան-կոֆե» նկուղում 1895 թվականին:
  • Համլետի,Օթելլոյի, Մակբեթի դերերում առաջին անգամ հանդես է  եկել Վիլյամ Շեքսպիրի ընկեր Ռիչարդ Բյորբեջը:
  • Ամերիկյան առաջին թատրոնը կառուցվել է 1716 թվականին Վիրջինիա նահանգում՝ Վիլյամսբուրգում:
  • Միլիոն բնակիչ ունեցող առաջին քաղաքներն են Հռոմը, Ալեքսանդրիան, Լոնդոնը: Մոսկվան միլիոնանոց քաղաք է դարձել 1897 թվականին:
  • Առաջին ավտոմոբիլային գործարանը կառուցվել է Ֆրանսիայում 1890 թվականին:
  • Ֆուտբոլիստների զգեստի վրա համարներ առաջին անգամ երևացել են 1937 թվականին Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիա-Անգլիա ֆուտբոլային  թիմերի խաղի ժամանակ:
  • 1912 թվականի մարտի 1-ին պարաշյուտով  աշխարհում առաջին թռիչքն ինքնաթիռից կատարեց Ալբերտ Բերրին (ԱՄՆ):
  • Առաջին տաքսի ծառայությունը ստեղծվել է 1897 թվականին: Ավտոմեքենան կոչվում էր «Վիկտորիա»:
  • Առաջին հեռադիտակն ի հայտ է եկել 1608 թվականին: Հեղինակն է համարվում Լեպերշեյը:
  • Առաջին շարժական հրշեջ սանդուղքն նախագծել է Լեոնարդո դա Վինչին:
  • Առաջին արագաչափը (սպիդոմետր) ստեղծվել է 1000 թվականին Չինաստանում:
  • Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի դռներն առաջին անգամ բացվել են 1883 թվականին Շառլ Ֆրանսուա Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացմամբ:
  • Ռուս կենսաբան Կուլյաբկոն աշխարհում առաջին անգամ, 1902 թվականին, մահվանից 20 ժամ անց վերակենդանացրեց մարդկային սիրտը:
  • Մինի-յուբկաները 1934 թվականին ստեղծել է անգլիացի մոդելագործ Քվոնտ Մերին:
  • Փողկապը 1656 թ. մայիսի 18-ին առաջին անգամ երևաց Փարիզում:
  • 1979 թվականին Սահարա անապատում առաջին անգամ ձյուն տեղաց:
  • Աշխարհոմ առաջին ամուսնական գործակալությունը հիմնել է անգլիացի Հենրի Ռոբինսոնը 1650 թվականին:
  • Երկիր-լուսին հեռավորությունն առաջին անգամ չափել է հին հույն գիտնական Հիպարոքսը:
  • Նոբելյան մրցանակը սահմանվել է 1895 թվականին, երբ շվեդ ինժեներ և ձեռնարկատեր Ալֆրեդ Նոբելը ստորագրեց իր կտակը ամենամյա միջազգային մրցանակների մասին, որոնք շնորհվելու էին նրա կապիտալի տոկոսներից:
  • «Եվրոպա» անունը առաջին անգամ օգտագործել է հույն բանաստեղծ Հեսիոդոսը մ.թ.ա 7-րդ դարում:
  • Ֆուտբոլային խաղի առաջին հաղորդումը վարել է չեխ  Ժոզեֆ Լաուֆետը 1929 թ.:
  • Պատառաքաղներն ի հայտ են եկել Բյուզանդիայում 6-րդ դարում:
  • Առաջին ջերմաչափը 1592 թվականին պատրաստել է Գալիլեո Գալիլեյը: Սնդիակյին ջերմաչափը 1714 թվականին ստեղղել է Դանիել Ֆարենհայթը: Ցելսիուսի ջերմաչափն ի հայտ է եկել 1742 թվականին:
  • 1963 թվականին անգլիացիներ Հ.Ռեզերֆորդը և  Մ.Թերները ստեղծեցին զանգվածային սպառման առաջին տեսաձայնարիչը:
  • Ժամացույցների պատմությունը հաշվվում է հազարավոր տարիներ, բայց ամենաառաջին ժամացույցները եղել են արևային:
  • Մխիթարյան Միաբանության անդամ, հայագետ Արսեն Այտընյանն է Վիեննայում 1845-1849 թվականներին ստեղծել հայկական առաջին գլոբուսը:
  • Հայկական առաջին բալետը Արամ խաչատրյանի «Երջանկությունն» է, որը գրվել է 1939 թվականին, այն հետագայում վերանվանվել է «Գայանե»:

Հրապարակման ներկայացրեց՝ Լևոն Բուռնազյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag