fbpx

Արագ պատրաստվող կեքսի բաղադրատոմս, որը շատ կսիրեն Ձեր երեխաները (տեսանյութ)

Արագ պատրաստվող այս կեքսի բաղադրատոմսը շատ դուր կգա զբաղված մայրիկներին, որոնք սիրում են ուրախացնել իրենց երեխաներին քաղցրեղենով։ Եթե Ձեր փոքրիկները քաղցր են պահանջում, իսկ դուք այդքան ժամանակ չունեք ժամերով կանգնել ջեռոցի առաջ, ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է։

Բաղադրիչներ

  • 2 ճ.գ. կակաոի փոշի,
  • 4 ճ.գ. ալյուր,
  • 4 ճ.գ. կաթ,
  • 1 ձու,
  • 4 ճ.գ. շաքարավազ,
  • 1/3 թ.գ փխրեցուցիչ,
  • աղ, վանիլ (ըստ ճաշակի),

Փորձարկումներ արեք հավելումների հետ, և իհարկե, մի մոռացեք ավելացնել մի փոքր ՍԵՐ։

Պատրաստման եղանակը

  1. Տարայում խառնեք բաղադրատոմսում թվարկված չոր մթերքները։
  2. Նույն տարայի մեջ ավելացրեք հալեցրած կարագ, ձու, կաթ և մանրակրկիտ խառնեք մինչև ստանաք համասեռ զանգված։
  3. Ստացված զանգվածը տեղավորեք բաժակների մեջ և 2 րոպե դրեք միկրոալիքային վառարանի մեջ։

Ահա և վերջ, արագ, բայց շատ համեղ աղանդերը պատրաստ է։ Ձեր երեխաները շատ կոգևորվեն։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արագ պատրաստվող կեքսի բաղադրատոմս, որը շատ կսիրեն Ձեր երեխաները (տեսանյութ)
Կենդանակերպի նշաններից ամենաբարդ տղամարդիկ