«Դուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք, քանի դեռ չեք ատել նրան»:
Արաբական իմաստություններ, որոնք իրենց մեջ պարունակում են հազարամյա գիտելիքներ և բարոյականության ոսկե կանոններ:
♦ Երբ խոսում ես, քո խոսքերը պետք է ավելի լավը լինեն լռությունից:
♦ Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակը կհաղթի ոչխարների գլխավորությամբ առյուծների բանակին:
♦ Սխալները հերքելը կրկնակի սխալ է:
♦ Խելացին կհասկանա, եթե աչքով անես, իսկ հիմարը՝ եթե հրես:
♦ Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է տղամարդուն և հեռացնում աղը այն ամենից, ինչ տղամարդն է ասում իրեն:
♦ Ձեռք բերված մեկ փորձն ավելի կարևոր է, քան իմաստության յոթ կանոնները:
♦ Քնքուշ բառերով և բարությամբ կարելի է մազի վրա տանել փղին:
♦ Քամիները չեն փչում այնպես, ինչպես ցանկանում են նավերը:
♦ Եթե դարձել ես զնդան՝ դիմացիր եթե դարձել ես մուրճ՝ հարվածիր:
♦ Նա, ով փնտրում է առանց թերությունների ընկեր՝ մնում է մենակ:
♦ Անընդհատ արևային օրերը ծնում են անապատներ:
♦ Եթե չարը կանգնած է կողքիդ՝ նստիր անշարժ:
♦ Առանց շարժման անհնար է հասկանալ ժամանակը:
♦ Եթե հոգումդ մնացել է գեթ մեկ ծաղկուն շյուղ, դրա վրա միշտ կնստի երգող թռչունը:
♦ Հաղթահարելով հպարտությունը՝ մարդը հաճելի է դառնում: Հաղթահարելով զայրույթը՝ նա դառնում է ուրախ: Հաղթահարելով կիրքը՝ նա դառնում է առաջադիմող: Հաղթահարելով ագահությունը՝ նա դառնում է երջանիկ:
♦ Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է տիրապետել ինքն իրեն:
♦ Եթե վախենում ես՝ մի խոսիր, եթե ասել ես՝ մի վախեցիր:
♦ Հաղթանակը ցույց է տալիս, թե մարդն ինչի է ունակ, իսկ պարտությունը՝ թե ինչ արժե:
♦ Մի՛ բացիր այն դուռը, որը հետո չես կարողանալու փակել:
♦ Տղամարդիկ, որոնք կանանց չեն ներում իրենց փոքր թերությունները, երբեք չեն վայելի նրանց մեծ առաքինությունները:
♦ Եթե դու քո գաղտնիքները վստահում ես քամուն, հետո մի նախատիր նրան, որ նա կբացի այն ծառերին:
♦ Եթե հնարավոր չէ հասնել ամեն ինչին, չպետք է հրաժարվել մի մասից:
Պահպանեք հոդվածը Ձեզ մոտ, որ ժամանակ առ ժամանակ նորից կարդաք: Մեզ բոլորիս ժամանակ առ ժամանակ հարկավոր է գիտակցության որոշակի «ցնցում»:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: