fbpx

«Աստծուն պետք է փնտրես միայն քո սրտում, որովհետև ուրիշ այլ տեղում նրան հնարավոր չէ գտնել». արաբական 15 իմաստություն, որ կսովորեցնեն կյանքի ու պայքարի գաղտնիքները

Արաբական իմաստությունը կարող է ոգեշնչել շատերին։ Առաջարկում ենք ծանոթանալ արաբական հայտնի 15 իմաստություններին, որոնք ունակ են մարդկայինը արթնացնել յուրաքանչյուրի ներսում սովորեցնել կյանքի ու պայքարի նուրբ կանոնները։

1. Այն, ինչ մեկ անգամ է տեղի ունեցել, կարող է այլևս չկրկնվել, բայց այն, ինչ տեղի է ունեցել երկրորդ անգամ, կկրկնվի նաև երրորդ անգամ։

2. Ոչխարների բանակը, որ ղեկավարում է առյուծը, կհաղթի առյուծների բանակին, որի ղեկավարը ոչխար է։

3. Միայն արևոտ օրերը կարող են անապատ ծնել։

4. Մարդը շարունակում է ներել իր սիրելիին այնքան ժամանակ, մինչև չի սկսում ատել նրան։

5. Աստծուն պետք է փնտրես միայն քո սրտում, որովհետև ուրիշ այլ տեղում նրան հնարավոր չէ գտնել։

6. Ավելի է լավ է հազարավոր թշնամիներ ունենաս քո տան պատերից այն կողմ, քան մեկը՝ քո տան պատերի ներսում։

7. Սիրո աչքերը միշտ էլ կույր են։

8. Սխալների ժխտումը կրկնակի սխալ է։

9. Սիրտն աչքերից արագ է տեսնում։

10. Եթե դու բարի գործ ես արել, թաքցրու այն, իսկ եթե բարի գործ են արել ուրիշները, պատմի՛ր դրա մասին։

11. Երբ դու խոսում ես, քո բառերը պետք է քո լռությունից արժեքավոր լինեն։

12. Ախորժակը բացվում է առաջին իսկ կտորից, իսկ վեճը՝ առաջին իսկ բառից։

13. Մարդ պետք է չափազանց շատ բաներ իմանա, որպեսզի հասկանա, որ նա ոչինչ էլ չգիտի։

14. Քունը չի փրկի մարդուն, եթե հոգնել է նրա հոգին։

15. Լեզուն առյուծի նման է․ պահիր նրան, ու նա կպաշտպանի քեզ, բաց թող, ու նա կհոշոտի քեզ ու բոլորին։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 2.78 из 5 )
MediaMag
«Աստծուն պետք է փնտրես միայն քո սրտում, որովհետև ուրիշ այլ տեղում նրան հնարավոր չէ գտնել». արաբական 15 իմաստություն, որ կսովորեցնեն կյանքի ու պայքարի գաղտնիքները
Թեստ. Արդյոք ճիշտ եք արտասանում հանրահայտ բրենդերի անվանումները