fbpx

Երևակայությունն ապշեցնող քանդակներ

Ժամանակակից արվեստի գործեր, որոնք ձեզ չեն թողնի անտարբեր.

«Բնության ուժը»

Երկրագունդը պտտող Մայր բնության հիանալի արձան:

Հեղինակ՝ իտալացի քանդակագործ Լորենցո Կվինի

 

«Քարկապ գցած ռեվոլվեր»

Զենքի փողը քարկապ գցած՝ տեղադրված է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց և ընդդեմ դաժանության խորհրդանիշն է:

«Բեկում», Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Քանդակը՝ ստեղծագործական պրոցեսով ազատության հասնելու մասին է:

«Ճանապարհորդը», Մարսել, Ֆրանսիա

Այս հավերժ «ճանապարհորդը» ստիպում է մտորել կյանքի էության, նպատակների և երազանքների մասին: Յուրաքանչյուր մարդու մոտ պակասում է մարմնի մի մասը: Հեղինակը լռում է մարդկային էության այդպիսի պատկերման պատճառների մասին: Կարելի է միայն ենթադրել, որ այդպիսով նա ուզում էր ցույց տալ յուրաքանչյուր մարդուն հատուկ դատարկության զգացումը, որը նա անպայման պետք է լցնի՝ գնալով ճանապարհորդության դեպի իր ներսը:

«Ընդլայնում», ԱՄՆ

Փեյջ Բրեդլիի քանդակը իրենից ներկայացնում է լուսարձակող տակդիրի վրա լոտոսի դիրքով նստած մերկ կնոջ 2 մետրանոց կոմպոզիցիա: Քանդակի մարմինը ճաքած է և այդ ճաքերից դուրս է ժայթքում լույսը: Բրեդլին վստահ է, որ յուրաքանչյուրիս մեջ էլ կա այդպիսի լույս: Միայն պետք է այն դուրս թողնելու տարբերակ գտնել:

Լաս Կոլինասի մուստանգները, ԱՄՆ

Ռոբերտ Գլենի քանդակը պատկերում է իննը մուստանգ՝ վայրի ձիեր: Քանդակի հիմնական միտքն է՝ հաղորդել շարժող ուժ, նախաձեռնություն և անկաշկանդ ոգի, ինչը բնորոշ էր Տեքսասին:

Կանացի պայուսակի հուշարձան

Անցում, Վրոցլավ, Լեհաստան

Լեհաստանը անցել է բազմաթիվ դժվարություններով և տանջանքներով: Պատերազմներ, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներ, դիկտատուրա՝ այդ ամենը երկիրը դարձրել են այդքան կայուն և ուժեղ: Այն միշտ ոտքի էր կանգնում, իսկ նրա ոգին մնում էր անպարտելի: Հենց այդ պայքարին է նվիրված այս քանդակների խումբը:

Մարդ գետեր, Սինգապուր

Սա Սինգապուրի ազատ մարդկանց նոր սերունդն է, որոնք անկախություն են ստացել 1965թ.: Քանդակային կոմպոզիցիան տեղադրվել է 2000թ., նվիրված է ոչ միայն երեխաներին, այլ նոր-նոր իրենց ապագան կառուցող, երիտասարդ և կենսուրախ ամբողջ ժողովրդին:

Կոշիկներ Դանուբի ափին, Բուդապեշտ, Հունգարիա

Հուշարձանը նվիրված է զոհված հրեաների հիշատակին, որոնց ֆաշիստները գնդակահարել են համաշխարհային պատերազմի ընթացքում: 1945թ. հունվարին նրանց բերում էի Դանուբի ափ, հրամայում էին հանել կոշիկները և գնդակահարում էին: Շատերը ողջ-ողջ ընկնում էին սառը ջուրը և մահանում: Գետում ջուրը արյունից կարմիր էր: Պատերազմից տասնյակ տարիներ են անցել, բայց այդ սարսափները չեն մոռացվում մինչ օրս:

Կատակ ոստիկանի նկատմամբ, Բրյուսել, Բելգիա

Ոչ պաշտոնական անունն է «Մի շտապիր, թե չէ կհասցնես»:

Էգ սարդի արձանը Տոկիոյում, ճապոնիա

Լուիզա Բերժուայի բրոնզապողպատային սարդուհին համարվում է մայրական սիրո և հոգատարության խորհրդանիշ՝ նա կրում է 26 մարմարե ձվերով պարկ:

Գետաձիեր, Թայբեյ, Թայվան

Կենդանաբանական այգում տեղադրված հուշարձանը ծառայում է որպես հիշեցում, որ պետք է պահպանել վայրի կենդանիներին:

Պատվանդան: Հեղինակ՝ Ալեքսանդրա Ռիվս

Անբանը, Բրատիսլավա, Սլովակիա

– Այս արձանը չի ծառայում մեծ արվեսին, նրա տեսքը ուրախություն և ժպիտ է բերում, – ասում է քանդակի հեղինակ Վիկտոր Գուլիկը:

Հսկայական Կելպի ձիեր, Շոտլանդիա

Էնդի Սքոթի 30 մետրանոց քանդակները հիշեցում են Շոտլանդիայում ձիերի կարևոր դերի մասին: 10 հարկանի շենքի բարձրությամբ այս երկու քանդակները Հելիքս էկոպարկի վիզուալ դոմինանտներն են:

Պոետ Միխայ Էմինեսկու, Օնեշտի, Ռումինիա

Քանդակը տեղադրված է ի պատիվ ռումինացիների և մոլդովացիների կողմից սուրբ համարվող Միխայ Էմինեսկուի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երևակայությունն ապշեցնող քանդակներ
Հոպար եմ դարձել