fbpx

Ապոկալիպսը շատ մոտ է կամ ուր է գնում մարդկային ցեղը (+վիդեո)

Երեկ ռուսական россия 1 հեռուստաալիքով դիտում էի «Ուղիղ եթեր» Միխաիլ Զելենսկիյի հետ հաղորդման «Տիկնիկ-միկնիկ. գեղեցկության նոր չափանիշները» (Куклы Муклы: новый стандарт красоты) հաղորդումը: Դիտելու ընթացքում ընկա մտորումների մեջ: Եվ հասկացա, որ աշխարհի կործանումը՝ Ապոկալիպսը շատ մոտ է: Հասկացա, որ աշխարհի կործանումը ամենևին էլ այնպես չի լինելու ինչպես ներկայացնում են ֆիլմերում: Ոչ բնական աղետից, ոչ երկնաքարի ընկնելուց Երկիր մոլորակը չի կործանվելու: Եվ աշխարհի վերջը դա ամենևին էլ մոլորակի կործանումը չի նշանակում: Աշխարհի վերջը գալու է միմիայն մարդկային ցեղի համար: Մարդիկ իրենց «բանականության» արդյունքում կորցնելու են հենց նույն բանականությունը:

Հաղորդումը այն մասին էր, թե ինչպես են աղջիկներն ու կանայք ապականում իրենց արտաքինը, մարմինը՝ ձևափոխելով շուրթերը, կուրծքը, հետույքը և այլն և այլն: Հաղորդմանը հրավիրվել էին մի քանի այդպիսի աղջիկներ: Եվ երբ լսում էիր թե ինչ են խոսում նրանք և ինչպես են մտածում՝ հասկանում էիր, որ բանականությունը այդ մարդկանց մեջ եթե արդեն չի վերացել, ապա շատ քիչ է մնացել: Ես նույնիսկ դժվարանում եմ նրանց անվանել հիվանդ, որովհետև…

Եվ դահլիճում մարդիկ կաին, որոնք նույնիսկ պաշտպանում էին նրանց: Եվ ես հասկացա, որ հանդուրժողականության քողի տակ տեղ տալով այսպիսի երևույթը, ինչպես սկսել են տեղ տալ այլասեռվածությանը՝ հոմոսեքսուալիզմին և նույնիսկ մտածում են ընդունել պեդոֆիլիան՝ մարդկությունը ուղիղ ճանապարհով գնում է դեպի անդունդը:

Ես արդեն լիարժեք պատկերացում ունեմ, թե ինչպես է լինելու աշխարհի կործանումը:

Եվ որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին էի խոսում վերևում՝ Ձեզ եմ ներկայացնում հենց այդ հաղորդումը (թույլ նյարդային համակարգ ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել).


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ապոկալիպսը շատ մոտ է կամ ուր է գնում մարդկային ցեղը (+վիդեո)
Աշխարհի ամենահաճելի 40 զգացողությունները