fbpx

Աֆորիզմներ մահվան մասին

Մահ՝ երևույթ, որ սարսափեցրել և հետաքրքրել է մարդկությանը իր ողջ պատմության ընթացքում։ Իսկ ի՞նչ էին մտածում մահվան մասին մեծ մտածողները։ Ներկայացնում ենք մի քանի աֆորիզմ մահվան մասին։

Կան մեռյալներ, որոնցում ավելի շատ կյանք կա, քան ապրողների մեջ։ Բայց կան և ապրողներ, որոնք ավելի մեռած են ամեն տեսակ մեռածներից։

Ռոլան

Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է։

Սենեկա Կրտսեր

Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, այն անխուսափելի կգա։

Գյոթե

Պահեք միայն մեր հիշատակը, և մենք ոչինչ չենք կորցնի հեռանալով կյանքից։

Ուիթյեր

Մահ ցանկանալ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը։

Ֆրանս

Ամեն ինչ աշխարհում կարելի է ուղղել, բացի մահից:

Սերվանտես

Նա, ով մահ է տենչում իր համար, միայն լսելով է նրան ծանոթ։

Միզներ

Բոլոր մեռած սերունդների ավանդույթները ապրողների մտքերի վրա ծանրանում են իբրև մղձավանջ։

Կարլ Մարքս

Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից։

Բրեխտ

Ապրողներին հարկավոր է վերաբերվել բայրացակամ, իսկ մեռածների մասին պետք է ասել միայն ճշմարտությունը։

Վոլտեր

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Աֆորիզմներ մահվան մասին
Աշխարհագրական ԹԵՍՏ․ 25 մայրաքաղաք: Բավական դժվար է