fbpx

Աֆորիզմներ սիրո մասին

Ձեզ ենք ներկայացնում սիրո մասին աֆորիզմներ մեծագույն մտածողներից։

Ճշմարիտ սերը մեզ միշտ դարձնում է ավելի լավը, ինչպիսի կին էլ որ այն հարուցի։

Դյումա որդի

Վերջին հաշվով սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու սեփական արժանիքների անդրադարձումը ուրիշների մեջ։

Էմերսոն

Սերը նույն բարությունն է, նույն ներքին լույսը, որ ողողում է մարդուն և պարգևում նրան անսպառ ջերմություն։

Թելման

Պետք է լինել մի քիչ նման միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր՝ միմյանց սիրելու համար։

Ժերալդի

Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում։

Կաստիլիոնե

Ով թույլ է սիրում, նա ձանձրանում է։

Կրեբիյոն

Մենք երբեմն սիրում ենք դրան անգետ լինելով, իսկ հաճախ սին զառանցանքը անվանում ենք սեր։

Մոլիեր

Սերը կարող է փոխարինել ամեն ինչին,իսկ սիրո փոխարեն չկա ոչինչ ոչ մի տեղ։

Պետեֆի

Սիրված լինելը ավելին է, քան հարուստ լինելը, քանզի սիրված լինել՝ նշանակում է լինել բախտավոր։

Տիլյե

Կյանքն առանց սիրո ես համարում եմ մեղսալից ու անբարոյական վիճակ։

Վան Գոգ

Սիրելնշանակում է նայել ոչ թե միմյանց, այլ նայել միևնույն ուղղությամբ։

Ս.Էքզյուպերի

Սերը դա ապրելու ցանկությունն է։

Մ.Գորկի

Սերն անարդարություն է. բայց արդարությունն այստեղ բավական չէ։

Քամյու

Սրատես է միայն սիրտը։ Ամենից գլխավորը աչքերով չես տեսնի։

Էքզյուպերի

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag