fbpx

Աֆորիզմներ մտքի մասին

«Միտք» մտածողության արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես ինֆորմացիա կարող է հաղորդվել մարդուց մարդուն խոսքի միջոցներով։

Ձեզ ենք ներկայացնում մտքի մասին մի քանի աֆորիզներ մեծ մտածողներից։

Միմիայն մի մտքով կարելի է լցնել տիեզերքի անընդգրկելի տարածությունները:

Բլեյք

Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրագործված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ:

Բորջեզե

Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում:

Բուշ

Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից:

Դելիլ

Խորհելը ճանաչողության համար նույնն է, ինչ մարսողությունը ուտելիքի համար, այն քաղում է կյանքի համար անհրաժեշտ ամեն բան:

Թրայոն Էդվարդս

Մտքերը բխում են մթնոլորտից, որի մեջ ապրում է մարդը, նրանք ծնվում են նրա հոգու խորքից:

Թելման

Տխմարների լեզուն մտքից առաջ է ընկնում:

Իսոկրատես

Մտածել՝ նշանակում է սավառնել անսահմանության մեջ:

Լակորդեր

Խորամանկությունը բավականին սահմանափակ մարդկանց մտքերի ձև է և խիստ տարբերվում է խելքից, որին նա նման է արտաքուստ:

Կանտ

Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք:

Հայնե

Ակնթարթային փայլատակումը  երբեմն արժե ամբողջ կյանքի փորձին:

Հոլմզ

Յուրաքանչյուր դարաշրջանում տիրող դասակարգի մտքերը տիրող մտքերն են…

Կարլ Մաքս և Ֆրիդրիխ Էնգելս

Միտքը ամեն մի ազգի շարժիչն է, ամեն մի բանակի առաջնորդը, հրետանին՝ ամեն մի պատերազմում: Չլիներ միտքը, նույնիսկ հիմարությունը կկորցներ իր նշանակությունը:

Եթե բոլոր տխմարներն ըմբոստանային ընդդեմ խելքի, նրանց բոլորի հետ կլիներ հաշիվը մաքրել միայն մտքով:

Տուլե

Մտածողությունը աշխարհի նոր արարումն է:

Քամյու

Միտքն, ինչպես հոգին, հավերժ է, գործողությունը, ինչպես մարմինը՝ մահկանացու:

Ֆլոբեր

Եթե լավ մտքերը անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել:

Պուբլիլիոս Սիրոս

Միտքը ընդամենը միայն կայծակ է գիշերվա մեջ: Սակայն այդ կայծակն ամեն ինչ է:

Պուանկարե

Խոր մտքերը միշտ այնքան հասարակ են երևում, որ մեզ թվում է, թե մենք ինքներս ենք հանգել դրանց:

Մարե

Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ:

Հյուգո

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Աֆորիզմներ մտքի մասին
Աղոթք, որը կարող է փոխել ձեր կյանքը