fbpx

«Երեք բան երբեք չեն վերադառնում. արձակած նետը, ասված խոսքը և անցած օրերը»։ Աֆորիզմեր հայտնի մտածողներից

Աֆորիզմները՝ սեղմ, լակոնիկ ոճով արտահայտված ավարտուն, ինքնատիպ և խոր մտքեր են։ Աֆորիզմներ հանդիպում են թե՛ ժողովրդական բանահյուսության և թե՛ գեղարվեստական գրականության մեջ։

Եվ այսպես, ներկայացնում ենք մի քանի խորիմաստ աֆորիզմ հայտնի մտածողներից։

Ծերերի արցունքները նույնքան սարսափելի են, որքան բնական են երեխաների արցունքները։

Բալզակ

Դատողությունը միշտ չնչին է զգացմունքի կողքին… Դատել այնտեղ, որտեղ հակավոր է զգալ, հատուկ է չնչին հոգիներին։

Բալզակ

Ծեծն ու նախատինքը նման են հաշիշին. զգայունությունը նրանց հանդեպ արագ բթանում է և դոզան ստիպված կրկնապատկում ես։

Բիչեր Սթոու

Մարդու ամենամեծ բարեկամն ու ամենամեծ թշնամին իր երևակայությունն է։

Գրաֆ

Երեք բան երբեք չեն վերադառնում. արձակած նետը, ասված խոսքը և անցած օրերը։

Դաումեր

Կան կատարյալ մարմիններ և կատարյալ դեմքեր:Կ ատարյալ սրտեր չկան։

Ժերալդի

Գերագույն հաճույք է անել այն, ինչ ուրիշների կարծիքով դուք անել չեք կարող։

Բեջոթ

Երեխայի ապավենը պատանեկությունն է, իսկ պատանու հույսը `տղամարդը։

Գյոթե

Ամենամեծ սխալն է կարծել, որ դու երբեք չես սխալվում։

Կարլեյլ

Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես կարծում, քան կաս իրականում, և գնահատում ես ավելի պակաս,ք ան արժես։

Գյոթե

Յուրաքանչյուրը միայն այն է լսում, ինչ ինքն ըմբռնում է։

Գյոթե

Խելոքների համար նմանվելը ստորացուցիչ է։

Շիլլեր

Մեզ միշտ դուր են գալիս նրանք, ովքեր հիանում են մեզնով, իսկ նրանք, ովքեր մեզ հիացնում են, դուր են գալիս ոչ միշտ։

Լառոշֆուկո

Կարել

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Երեք բան երբեք չեն վերադառնում. արձակած նետը, ասված խոսքը և անցած օրերը»։ Աֆորիզմեր հայտնի մտածողներից
Ինչպիսի՞ կանանց են սիրահարվում Կենդանակերպի տարբեր նշանի տղամարդիկ