Մարդիկ տարբեր են։ Տարբեր են նաև նրանց առավելություններն ու թերությունները։ Մեր թերությունների շտկումն է կյանքում մեզ առաջ մղում`դարձնելով ավելի լավը։ Ներկայացնում ենք աֆորիզմներ մարդկային թերությունների մասին։
Նա, ով քեզ պատմում է ուրիշների թերությունների մասին, ուրիշներին էլ պատմում է քոնի մասին։
Դիդրո
Ինչ է մոլախոտը. բույս, որի արժանիքները դեռևս հայտնաբերված չեն։
Էմերսոն
Վատթարագույն փչացածությունը լավագույնների փչացածությունն է։
Թովմա Աքվինացի
Մենք հեշտությամբ ենք ներում մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ չեն վերաբերվում։
Լառոշֆուկո
Ծածկելով թերություններդ` ավելի լավը չես դառնա. մեր հեղինակությունը շահում է այն անկեղծությունից, որով մենք խոստովանում ենք դրանք։
Լիխտենբերգ
Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք` մենք այդպիսի հաճույքով չեինք նկատի դրանք ուրիշների մեջ։
Լառոշֆուկո
Մի կառչեք ձեր թերություններից այն պատրվակով, թե այս աշխարհը հեռու է կատարելությունից։
Ռենար
Հոգեկան արժանիքները, եթե դրանք ճշմարիտ են, միշտ կարիք են զգում ինչ-որ մեկի կողմից բացահայտվելու։
Ստալ
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]