fbpx

Աֆորիզմներ ներկայի և ապագայի մասին

Ներկայի և ապագայի մասին աֆորիզմներ մեծ մտածողներից։

Ամենևին էլ բավական չէ ցույց տալ, որ ներկան անցյալից բարձր է. հարկավոր է դեռ հարուցել ապագայի կանխազգացումը, որը բարձր է մեր ներկայից:

Բալզակ

Մարդկությունը այնպես ծե՜ր է… Մշտապես ստիպված ես գնալ ինչ-որ մեկի հետքերով:

Դոդե

Յուրաքանչյուր սերունդ ծաղրում է հին մոդաները, բայց պատկառանքով հետևում է նորերին:

Թորոս

Հույսեր չունեցած դարից ծնվում է վախ չունեցող դար:

Մյուսե

Մեզ համար հատուկ հմայքով են պարուրված ոչ միայն հին ժամանակները. նորույթի հրապույրը մեզ վրա ազդում է ոչ պակաս ուժգին:

Պասկալ

Ոմանք այնպիսի ջերմասիրությամբ են ուսումնասիրում հների գործերը, որ չսովորեցին ապրել իրենց ժամանակակիցների հետ:

Պեն

Յուրաքանչյուր օրը երեկվա համար աշակերտ է:

Պուբլիլիոս Սիրոս

Ճիշտն ասած, լոկ շատ քչերն են ապրում այսօրվա օրով: Մեծամասնությունը պատրաստվում է ապրելու ավելի ուշ:

Սվիֆտ

Այն, ինչ մարդիկ հարգում են անցյալի մեջ, ներկայում նրանց հաճախ անբարյացակամություն է ներշնչում:

Վելիոս

Այսօր հասել է ժամանակն ամեն բանի,

Ինչ երեկ թվում էր զառանցանք:

Վերհարն

Կարելի է հիանալ հնությամբ. սակայն հետևել պետք է արդիականին:

Տակիտոս

Մատնվելով ափսոսանքներին ու երկյուղներին, մենք կորցնում ենք միակ հավերժությունը, որում մարդ կարող է բացարձակապես համոզված լինել՝ հավերժական Ներկան:

Ուիլյամ Ֆելփս

Մի այսօրը երկու վաղվան արժե:

Ֆրանկլին

Միայն այն ժողովուրդների մշակույթը ապագա ունի, որոնք հայտնագործություններ են կատարում:

Երբ մնացած բոլոր բաները կորսված են, այնուամենայնիվ ապագան դեռ մնում է:

Բոուվի

Միայն այն, ինչ չափազանց լավ է արդիականության համար, բավականաչափ լավ է և ապագայի համար:

Էբներ Էշենբախ

Ես երբեմն չեմ խորհում ապագայի մասին: Նա ինքը գալիս է բավականին շուտ:

Կանխատեսումը հաջողվում է ոչ վիճակ հանելով ու ոչ գուշակությամբ, այլ բանականությամբ:

Ապագայի հիմքը պետք է դրվի ներկայում: Դա կոչվում է պլան: Առանց նրա աշխարհում ոչ մի բան չի կարող լավ լինել:

Լիխտենբերգ

Ապագան պատկանում է դեմոկրատիային:

Կոշուտ

Ես չգիտեմ գալիքի մասին դատելու այլ եղանակ, բացի՝ ըստ անցիալի:

Հենրի

Գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքերում է:

Հյուգո

Մարդն է մարդու ապագան:

Պոնժ

Մտահաղացումը ապագայի սևագրությունն է:

Ռենար

Գալիքը պատկանում է անմեղներին:

Սորել

Ես տեսել եմ գալիքը, նա գործում է:

Ստեֆենս

Մենք ապագա ենք մտնում անցյալին նայելով:

Վալերի

Հետևորդները կհատուցեն յուրաքանչյուրին իր վաստակի համեմատ:

Տակիտոս

Ծիծաղելի են ճիգերը նրանց, ովքեր ուզում են փակել նույնիսկ ապագա սերունդների բերանները:

Տակիտոս

Իսկական շռայլությունն ապագայի հանդեպ այն է, որ ամեն ինչ նվիրես ներկային:

Քամյու

Մարդկությունը գնում է դեպի ապագան՝ անցյալին ուղղված հայացքով:

Ֆերերո

Ապագան անհանգստացնում է մեզ, իսկ անցյալը մեզ պահում է: Ահա թե ինչու ներկան ծլկում է մեզանից:

Ֆլոբեր

Գալիքը ներկայում է, բայց նաև անցյալում է: Այդ մենք ենք նրան ստեղծում: Եթե այն վատն է, ապա մեր մեղքն է:

Ֆրանս

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աֆորիզմներ ներկայի և ապագայի մասին
2013-ի լավագույն 10 վիրուսային գովազդները