Այսօր զարգացած երկրներում գրեթե բոլորը օգտվում են համացանցից, և այդ տենդեցը գնալով տարածվում է ողջ աշխարհով մեկ:
Հաճախ մենք, չմտածելով մեր իսկ անվտանգության մասին, սոցցանցերում հրապարակում ենք մեր մասին ամբողջ տեղեկությունը, անձնական լուսանկարներ և այլն։ Դրա համար պետք է հետևել անվտանգության կանոններին, որոնք նշված են ներքևում։
Եվ այսպես․․․Սոցցանցերում պետք է․․․
- ճիշտ գրել անուն ազգանունը,
- նշել տարիքը միայն, բայց ոչ ծննդյան ամիսը և օրը,
- նշել այն երկիրը, որտեղ ապրում ես, բայց ոչ մի կերպ չնշել հասցեն անգամ որոշ դեպքերում քաղաքը,
- թույլատրելի է նշել կրթությունը, աշխատանքը, հոբբին, սիրված աֆորիզմները,
- լուսանկարների ճիշտ ընտրությունը և դրանց հրապարակումը, անգամ կան երկրներ, որտեղ արգելված է լողազգեստով լուսանկարների տեղադրումը,
- պարտադիր է նշել ընտանեկան կարգավիճակը, հատկապես, եթե ամուսնացած է: Քանի որ ինտերնետը այսօր շատ քիչ է օգտագործվում իր բուն նպատակին: Ուսումնասիրությունների համաձայն մարդկանց՝ հատկապես երիտասարդների մեծ մասը այն օգտագործում է անձնական նկատառումներով: Հետևաբար եթե այն այդպես է, հետագա խնդիրներից զերծ մնալու համար խորհուրդ են տալիս ավելի քան շգույշ լինել, կապ հաստատել միայն այն մարդկանց հետ, որոնց անձնական տվյալները համապատասխանում են անվտանգության կանոններին որոշ չափով, և հարաբերությունները խորացնել միմիայն այն ժամանակ, երբ անձամբ այդ մարդուն կտեսնեք:
Հրապարակման ներկայացրեց՝ Քրիստինե Հովսեփյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]