fbpx

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի: Խոհեր

Ներկայացնում ենք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի խորիմաստ խոհերը, որոնք Ձեզ էլ կստիպեն խորհել.

Թեթևն ու հեշտ հասանելին անպտուղ են, որովհետև թեթև են և հեշտ հասանելի:

Կյանքը չփոձարկված արահետ է, որով մարդն անցնում է մենակ:

Գուցե ավելի լավ է ոչ թե չարը ոչնչացնել,  այլ աճեցնել բարին:

Կյանքում  այնքան քիչ են իսկական ընկերությունը, կապվածությունները, սերը, որոնց կորուստը չհարթվող հետքեր կթողնի:

Աշխարհում չափազանց շատ են այն մարդիկ, ում ոչ ոք չի օգնել  արթնանալ:

Մարդկային կյանքն անգին է, բայց մենք միշտ վարվում ենք այնպես, ասես գոյություն ունի ինչ-որ ավելի արժեքավոր մի բան:

Ամեն մարդու մահվան հետ անհայտ աշխարհ է մեռնում:

Նա, ով նայում է իմ բերանին ՝ սպասելով, թե երբ կխոսոմ, ինձ պետք չէ. ես գնում և փնտրում եմ մարդկանց մեջ այն լույսը, որը նման է իմ լույսին:

Յուրաքանչյուրից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է տալ:

Կատարելությունն այն չէ,  երբ այլևս ավելացնելու բան չկա, այլ այն, երբ արդեն ոչինչ չի կարելի հետ վերցնել:

Բաժանումը քեզ  կսովորեցնի իսկապես սիրել:

Մարդն իրեն ճանաչում է  դժվարությունների դեմ պայքարում:

Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց: Սիրել ՝ նշանակում է նայել նույն ուղղությամբ:

Ընկերները միայն նրանք են, ովքեր միևնույն ճոպանից բռնվելով, ընդհանուր ջանքերով բարձրանում են լեռան գագաթը և այդպես ձեռք  են բերում մտերմություն:

Արցունքներն անձրև են, որի շնորհիվ ամպրոպը հեռանում է:

Աշխարհում այնքան քիչ են այն մարդիկ, ովքեր սիրում են մեզ, և նրանց պետք է առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել:

Աշխարհում դատավորներ շատ կան, իսկ ընկերը նրա համար է, որ քեզ ընդունի ինչպիսին որ կաս:

Պետք է շատ բան ապրես՝ Մարդ դառանլու համար:

Դաստիարակությունը կրթության նկատմամբ առավելություն ունի. մարդուն դաստիարակությունն է կերտում:

Հեշտ է գտնել այնպիսի ընկերներ, ովքեր պատրաստ են օգնել մեզ: Դժվար է վաստակել այնպիսի ընկերներ, ովքեր մեզնից օգնություն պահանջեն:

Ես ուզում եմ դառնալ ուրիշ մի բան, մինչև իմ մահանալու ժամը կհասնի:

Մարդ լինել՝ նշանակում է պատասխանատվության զգացում ունենալ:

Հրապարակման ներկայացրեց՝ Ժաննա Հովհաննիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի: Խոհեր
Բնությունը դրոնի աչքերով (վիդեո)