fbpx

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի իմաստուն մտքերից

Բազմիցս ենք անդրադարձել այս հանճարեղ գրողի մտքերին։ Ներկայացնում ենք հերթական հավաքածուն, որոնք Ձեր կյանքում հաստատ ինչ-որ բան կավելացնեն։

Հաջողությունը ծնվում է բազմաթիվ անհաջող ջանքերից։

Անօգուտ է ակնկալել, որ, առավոտյան կաղին ցանելով, երեկոյան կնստես կաղնու շվաքի տակ։

Մարդ լինել՝ նշանակում է պատասխանատվության զգացում ունենալ։

Անապատը գեղեցիկ է, որովհետև այնտեղ՝ ինչ-որ տեղ ջրհոր կա թաքնված։

Քարակույտը դադարում է քարակույտ լինել այն պահից, երբ որևէ մեկն այն տեսնելիս տաճար է պատկերացնում։

Յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ փնտրի կյանքի իմաստը։ Այն չեն հայտնաբերում, այլ ձևավորում են։

Երբ թույլ ես տալիս, որ քեզ ընտելացնեն, հետո հնարավոր է, որ լաց լինես։

Բոլոր մեծահասակները սկզբում երեխա են եղել, բայց քչերն են հիշում դա։

Երբ առավոտյան արթնանում, լվացվում, քեզ կարգի ես բերում, կարգի բեր նաև քո մոլորակը։

Հենց սա է գործելու պահը։ Որևէ բան անելու համար երբեք էլ ուշ չէ։

Ամեն մարդու մահվան հետ անհայտ աշխարհ է մեռնում։

Եթե աստղերը վառվում են, նշանակում է դա ինչ-որ մեկին պետք է։

Հրապարակման ներկայացրեց՝ Թագուհի Ստեփանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի իմաստուն մտքերից
Հոգեբանական ԹԵՍՏ․ Անձի ի՞նչ տեսակ է թաքնվում Ձեր ներսում: Անցեք թեստը և իմացեք