Առավոտյան պրոցեդուրաների կարևոր բաղկացուցիչ է՝ հակաքրտինքային միջոցների կիրառումը: Առանց դրա չի կարող իր կյանքը պատկերացնել գրեթե յուրաքանչյուր կին, և ինչո՞ւ ոչ, նաև տղամարդ:
Եվ չնայած դա կարող է թվալ պարզ պրոցեդուրա, սակայն բժիշկների կարծիքով՝ մեզանից շատերը սխալ ենք գործում:
Դոկտոր Դաուն Հարպերը պատմում է, որ բժիշկների կողմից խորհուրդ չի տրվում անտիպերսպիրանտը կիրառել առավոտյան:
«Կիրառեք այն գիշերը, երբ պառկում եք քնելու, որպեսզի մաշկը մինչև առավոտ հասցնի ներծծել միջոցը: Թողեք ամբողջ գիշեր, իսկ առավոտյան մնացորդները լվացեք տաք ջրով և օճառով», -խորհուրդ է տալիս բժշկուհին:
Նրա խոսքերով անտիպերսպիրանտների մեջ պարունակվում է ալյումինի քլորիդ, որոնց մասնիկները կլանվում են քրտնագեղձերի կողմից: Դրանից հետո դրանք ուռչում են և փակվում և դադարում քրտինք արտադրել:
Ինչպես նշում է բժշկուհին, եթե կիրառես այն գիշերով, ապա այն կհասցնի փակել անցքերը:
Նաև ավելացնում է, որ շատ կարևոր է, որպեսզի անտիպերսպիրանտը ամբողջությամբ չորանա, նախքան տունը լքելը, այդ պատճառով ավելի լավ կլինի խուսափել կիրառել այն թաց մաշկի վրա:
Հարպերը նշում է, որ ավելի լավ կլինի այն կիրառել շաբաթական միայն երկու անգամ, եթե իհարկե այն բարձրորակ է:
Եվ համաձայն մասնագետի խորհրդի, պետք է միջոցն անցկացնել ձեռքի թեթև շարժումով՝ երկու անգամ վերև և ներքև: