Բոլոր մարդիկ ունեն իրենց սովորություններն ու բնավորության գծերը, որոնք ոչ միշտ է, որ կարող են հասկացվել կամ ընդունվել շրջապատի մարդկանց կողմից: Կենդանակերպի որոշ նշաններ ունեն պայթյունավտանգ բնավորություն, որը դժվար է սանձել կամ կառավարել: Ներկայացնում ենք ամենահամառ Կենդանակերպի նշաններին:
Խոյ
Խոյը բնավորության ամենաուժեղ գծեր ունեցող նշանն է։ Նրանք կոշտ են և կարող են լինել ուժեղ առաջնորդներ և մարտիկներ: Խոյերը հաճախ իշխանության կամ առաջնորդի դիրքերում են: Նրանք կարող են լինել շատ ռազմատենչ, երբ պաշտպանում են իրենց գաղափարները, մարդկանց և այն, ինչ ճիշտ են համարում: Այս նշանի ներկայացուցիչները չեն վախենում արտահայտել իրենց անձնական կարծիքը և հաճախ դա անում են առանց աչք թարթելու կամ մտածելու, որ իրենց խոսքերը կարող են վիրավորել։
Ցուլ
Համառ Ցուլերը գիտեն, թե ինչ են ուզում և հազվադեպ են դա հեշտ ճանապարհով ստանում: Նրանց նպատակներին հասնելու ճանապարհը գրեթե միշտ փշոտ է ու խոչընդոտներով լի։ Այս նշանն ունի ուժեղ բնավորություն, որը կարող է նույնիսկ ագրեսիվ լինել։ Ցուլը կարող է նույնիսկ ընկերական հարաբերությունները խզել ճանապարհին, բայց նա կփորձի անել այն, ինչ ցանկանում է:
Առյուծ
Մարդիկ չեն կարողանում կառավարել Առյուծի նշանի ներկայացուցիչներին նրա ուժեղ, եսասեր ու եսակենտրոն կողմի պատճառով։ Նրա վայրի, խարիզմատիկ և ստեղծագործ անհատականությունը ոչ միայն տեսանելի է, այլև դժվար է սանձել: Այս նշանը դժվար թե փոխի իր ապրելակերպը՝ հանուն մեկ այլ մարդու, նույնիսկ մտերիմ ու սիրելի։