fbpx

Ո՞ր Կենդանակերպի նշաններն են ավելի հաճախ տառապում անպատասխան սիրուց

Կենդանակերպի որոշ նշաններ բավական հաճախ են հայտնվում այդ իրավիճակում։ Հնարավոր է, նրանց գրավում են այն մարդիկ, որոնց նրանք չեն կարող հասնել։ Իսկ արգելված պտուղը, ինչպես հայտնի է, քաղցր է։ Մեզանից շատերն են անցել անփոխադարձ սեր կոչված փորձության միջով, բայց այս հինգ նշանները չգիտես թե ինչու, համառորեն անընդհատ նույն թակարդում են հայտնվում, ներդնելով իրենց ամբողջ սերն ու նվիրվածությունը այն մարդկանց մեջ, որոնք երբեք իրենց հետ չեն լինելու։

1. Խոյ

Այս խիզախ, ուժեղ և ռիսկի դիմող նշանը անընդհատ վազում է այն մարդկանց ետևից, որոնք իրենց չեն ցանկանում, ընդորում Խոյը ակնարկներ չի հասկանում, ինչպես չի հասկանում նաև բաց մերժումը։ Խոյի մեջ ներդրված է շատ հզոր ինքնավստահության ծրագիր, և նա իր ամբողջ սրտով հավատում է, որ եթե դուք հիմա չեք սիրում իրեն, ապա անպայման հետո կսիրեք, որովհետև նա անպայման կցուցադրի Ձեզ, թե իրականում որքան յուրահատուկն է նա։

2. Ցուլ

Ցլերը սովոր են ստանալ այն, ինչ ցանկանում են, ինչպես երեխան կոնֆետը։ Այդ պատճառով այս նշանը, որպես օրենք, սիրահարվում է նրանց, ում չի կարող ստանալ, սակայն չափազանց շատ է ցանկանում։ Ցլի կպչունությունն ու կամակորությունը թույլ չեն տալիս բաց թողնել «զոհին», և նա անընդհատ, կրկին ու կրկին կփորձի գայթակղել այդ մարդուն, ով միգուցե նույնիսկ չի էլ նկատում խեղճ սիրահարի փորձերը։ Սակայն որոշ ժամանակ անց Ցլի ցանկության առարկան սկսում է ձանձրացնել նրան, հատկապես, եթե չի ստացվում «ձեռքը վերցնել» նրան։ Նրա գլխավոր կարգախոսն է. «Ես փորձում էի»։

3. Կարիճ

Նրանք իրենց կրքի օբյեկտի վրա հարձակման են գնում հսկայական վստահությամբ։ Յուրաքանչյուր Կարիճի մտքով անգամ չի կարող անցնել, որ ինչ-որ մեկը հնարավոր է չցանականա իրենց։ Ահա թե ինչու այս նշանը կարող է դաժանորեն շոկի մեջ հայտնվել այն բանի համար, որ իր զգացմունքները անսպասելիորեն անպատասխան են։ Կարիճը չի համակերպվի այն մտքի հետ, որ իրեն մերժել են, և հենց այդ պատճառով նա կկրկնի փորձերը, մինչև չհոգնի կամ ուժասպառ չլինի։ Բայց այդ պաշարումը շատ երկար կտևի։

4. Աղեղնավոր

Այս խեղճ, դասական ռոմանտիկները սիրահարվում են մինչև հոգու խորքը։ Բացի դրանից, նրանք կարող են ինչպես դեռահաս սիրահարվել հայտնի մարդկանց, ինչը ավելի է զրկում նրանց որևէ հնարավորությունից։ Եթե դուք չեք տրվում և չեք պատասխանում այս նշանի ուշադրությանը, ապա նա կսկսի լեռներ շուռ տալ Ձեր շուրջը, որպեսզի դուք գոնե մի փոքր բարեհաճ գտնվեք։ Ի դեպ, Աղեղնավորները անընդհատ սիրահարված են՝ նրանց դա ուղղակի անհրաժեշտ է։

5. Ձկներ

Սերն այնքան կարևոր է Ձկների համար, որ նրանք փնտրում են այն որտեղ պատահի՝ նշանակում է բոլոր «ոչ ճիշտ» վայրերում։ Ձկներն իրոք ցանկանում են սիրել և լինել սիրված, որովհետև նրանց համար դա ամենաիսկական կյանքի իմաստն է։ Նրանք տանել չեն կարողանում միայնությունը և շատ են կախված ուրիշներից, նաև նրանք չափից լուրջ են վերաբերվում սիրուն և ռոմանտիկային։ Ցավոք, նրանք այնքան ջանադրաբար են փնտրում իդեալական զուգընկեր, որ միշտ ընտրում են ոչ ճիշտ մարդկանց։ Իրոնիան նրանում է, որ նրանք խելագարվելու աստիճան վախենում են մերժումից, բայց ինքնաբերաբար ամեն անգամ ստանում են այն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.4 из 5 )
MediaMag
Ո՞ր Կենդանակերպի նշաններն են ավելի հաճախ տառապում անպատասխան սիրուց
Թեստ․ Բացահայտեք ձեր իրական էությունը՝ ընտրելով ոգեղեն կենդանուն