Anonymous հակերների հանրաճանաչ միությունը ի պատասխան նրան, որ ԱՄՆ կառավարությունը հեղինակային իրավունքների խախտման համար փակել է Megaupload ֆայլափոխանակման ծառայություն մատուցող կայքը՝ սկսել են մասսայական DDoS-հարձակումներ ФБР-ի, Սպիտակ տան, ԱՄՆ արդարադատության նախարարության և հեղինակային իրավունքների պահպանման բյուրոյի կայքերի վրա:
Ինչպես նշվում է Anonymous-ների Twitter-յան հաղորդագրության մեջ՝ «Megaupload օպերացիան» դարձավ միության մեծագույն կիբերհարձակումը: Հարձակմանը մասնակցել են ավելի քան 5500 մարդ:
Մի քանի ժամից գրեթե բոլոր կոտրված կայքերը կրկին սկսել են գործել:
DDoS-հարձակմանը մասնակցել ցանկացողներին առաջարկվում էր բեռնել «ցածրօրբիտալային իոնային թնդանոթ» (LOIC)՝ սքրիփթերի հավաքածու, որը բազմաթիվ հարցումներ է ուղղարկում թիրախային կայքին, որի հետևանքով սերվերները շարքից դուրս էին գալիս: