fbpx

Anonymous-ները խոստանում են ազատել ինտերնետը մանկական պոռնոյից

Սկանդալային հայտնի կազմավորման անանուն հաքերները՝  Anonymous-ը հայտարարել են հերթական ցանցային առաքելության սկիզբը: Այս անգամ նրանց թիրախն են դարձել  այն ֆորումների և կայքերի հաճախորդները, որտեղ տեղադրված են և տարածում են մանկական պոռնոգրաֆիա:

YouTube-ում տեղադրված ուղերձում Գայ Ֆոկսի դիմակով մարդը ձայնափոխարինիչ սարքի օգնությամբ կարդում է ուղերձը: Ուղերձում «Անոնիմուսները» հայտնում են, որ իրենց նպատակն է «Եթե ոչ հիմնովին, ապա գոնե նվազեցնել այդ վարակը, որը տարածվում է ինտերնետում»: Հակերները իրենց գործողությունը անվանել են #OpPedoChat: Իրենց ակտիվության պատճառը նրանք բացատրում են հետևյալ կերպ.

«Վերջին ժամանակներս մեր ուշադրությանն են արժանացել արագ տարածվող ու բազմացող կայքեր, որոնք ստեղծված են, որպեսզի պեդոֆիլները շփվեն մեկմեկու հետ և կիսվեն ֆոտոնյութերով: Այս ռեսուրսներում ակտիվորեն պաշտպանվում է տղամարդու և երեխայի միջև սեքսուալ կապերի կոնցեպցիան, տեղի է ունենում մանկական պոռնոգրաֆիայի առևտուր: Նույնիսկ երեխաների անմեղ լուսանկարները, որոնք կատարվել են լողափում կամ տանը կարող են ընկալվել էրոտիկ կոնտեկստով: Հանուն մեր հետևորդների, հանուն մարդկության և սեփական բավարարվածության համար մենք ինտերնետում կոչնչացնենք բոլոր այդպիսի նյութերը: Մենք գիտակցում ենք, որ դա դժվար խնդիր է և չենք սպասում, որ այն արագ կավարտվի: Պեդոֆիլների մասին ինֆորմացիան կհավաքվի և կթարմացվի»:

Հիշեցնեմ, որ հաքերների խումբը արդեն իսկ հավաքագրել և հրապարակել է հայտնաբերված պեդոֆիլների IP հասցեներն ու էլեկտրոնային փոստի տվյալները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Anonymous-ները խոստանում են ազատել ինտերնետը մանկական պոռնոյից
Այս լողորդներից մեկը հանցագործ է և քննիչը մի անգամից հասկացավ ում մասին է խոսքը։ Իսկ դուք կկռահե՞ք