fbpx

20 վերջին լուսանկար. ինչպիսի տեսք ուներ այն, ինչը մենք այլևս չենք տեսնի

Երկրի վրա անընդհատ շարժում կա՝ ինչ-որ բան ստեղծվում է, ինչ-որ բան մեռնում է, կամ ոչնչացվում, կամ պարզապես անհետանում: Իսկ այդպիսի բաները շատ են՝ կան շենքեր, և կենդանիներ, բույսեր, երևույթներ, մասնագիտություններ, կենցաղային իրեր և այլն։ Առաջարկում ենք դիտել այնպիսի բաների ընտրանի, որոնք մեզ դժվար թե վիճակված լինի տեսնել և վերականգնել…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Սկսենք ճարտարապետությունից, և այստեղ կան բազմաթիվ օրինակներ: Սանկտ Պետերբուրգի Մեծ Քարե թատրոնը նախքան քանդվելը 1886 թվականին

Լողավազան «Մոսկվա»: Այսօր նրա տեղում տաճար է։

Երիտասարդական պալատ: Երևան

Բամիյան Բուդդայի արձանները 37 մ և 55 մ երկարությամբ աստվածության հսկա պատկերներ, որոնք գտնվում են Բամիյան հովտում: 2001 թվականին թալիբների որոշմամբ  արձանները ոչնչացվում են «մարդիկ չպետք է կուռքերին պաշտեն» պատճառաբանությամբ։

Ամենա «անհաստատը», իհարկե, հուշարձաններն են։ Այսօր դրանք կանգնեցվում են հերոսներին, իսկ վաղը ոչնչացնում են որպես դավաճանների։ Միայն մի երկու օրինակ բերենք։ Սկոբելևի հուշարձանը, Մոսկվա: 1918 թվականի մայիսի 1-ին գեներալի հուշարձանը բարբարոսաբար ավերվել է անձամբ Լենինի կարգադրությամբ:

Անհատականության պաշտամունքի դեմ պայքարի ծրագրով ոչնչացվել են Ստալինի բոլոր հուշարձանները

Կենդանիներ, որոնք անհետանում են շատ հաճախ և արագ։ Լուսանկարում քուագան է` առջևում զեբր, հետևում` ձի: 1883 թվականին մահացավ կենդանաբանական այգում պահվող աշխարհի վերջին առանձնյակը։

Ճավայան վագր – XX դարի 80-ական թթ.: Անհետացման պատճառը, որը սկսվել է 1950-ականներին, որսն էր և բնակավայրերի ոչնչացումը:

Կասպիական վագր, նույն պատճառները

Ասում են, որ սա Մոա թռչնի վերջին լուսանկարն է Նոր Զելանդիայից: Մենք վստահ չենք, կարծում ենք վերակառուցում է, բայց թողնում ենք, որպեսզի իմանաք, թե ինչ տեսք ուներ թռչունը

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Եվ ահա անհետացած թասմանյան գայլի վերջին լուսանկարը

Տես նաև՝ 16 արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է փոխվել մեր մոլորակը 36 տարվա ընթացքում

Շատ բույսեր նույնպես անհետացել են։ 2003 թվականի նոյեմբերին Olive Nesiota Elliptica-ի անհետացումը ողբերգական կորուստ էր Սուրբ Հեղինեի կղզու և աշխարհի համար:

Վերջին վայրի բույսը մահացել է 1994 թվականին։ Դա տաքսոնոմիկ առումով եզակի էր: դա ոչ միայն տեսակ էր, որը հանդիպում էր միայն Սուրբ Հեղինեում, այլ նաև Նեսիոտա սեռի միակ ներկայացուցիչը: Ըստ Nature Ecology & Evolution ամսագրում հրապարակված միջազգային հետազոտության՝ 1750-ական թվականներից ի վեր վայրի բնությունից անհետացել է առնվազն 571 բուսատեսակ:

Իսկ ահա մասնագիտությունները՝ կոշիկ փայլեցնողներ, երբեմնի անհավանական պահանջարկ ունեցող, այսօր արդեն կարելի է ասել անհետացած տեսակ

Իսկ առարկաները թանաքամաններ են, որոնք ընկղմվել են մոռացության մեջ

Կորսվել են բազմաթիվ մասունքներ. Օրինակ՝ Սաթե սենյակը։ Այն վերականգնվել է, բայց դա այդ սենյակը չէ, և եթե այն գտնվի, դա կլինի աշխարհի ամենամեծ սենսացիան:

Նեսեսեր, Ֆաբերժեի կորած 8 ձվերից մեկը

Կորսված գլուխգործոց: Եթե իհարկե ինչ-որ մեկին հետաքրքրում է

Ամբողջ ազգեր. Այնո

Հյուսիսի ժողովուրդ՝ քերեկներ։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով միայն 4 հոգի են իրենց անվանել Քերեկ

Եվ նույնիսկ ամբողջ երկրներ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
20 վերջին լուսանկար. ինչպիսի տեսք ուներ այն, ինչը մենք այլևս չենք տեսնի
Սարսափելի ինքնաոչնչացում. ի՞նչ է տեղի ունենում նյարդային համակարգի հետ մշտական սթրեսի դեպքում