Ընտրելով նկարը՝ մենք ազատություն ենք տալիս մեր ենթագիտակցությանը։ Հենց այդ պատճառով, հոգեբանները այդքան շատ են օգտվում նկարներով թեստերից։ Դուք շատ արագ ստանում եք ճշգրիտ արդյունքներ, որոնք նկարագրում են ձեր անձը։ Համոզվելու համար չկա ավելի հեշտ ձև, քան փորձելը։ Փորձեք։
Ընտրեք ժամացույցներից մեկը.
1. Ուրախ ժամացույց
Անձի տիպը. Դուք լավատես մարդ եք և բարություն եք ճառագում շրջապատին։ Ձեր էներգիան բավարար է լեռներ շուռ տալու համար։ Մոտակա ժամանակներս ձեզ լավ իրադարձություն է սպասվում։
2. Թռնող թիթեռներ
Անձի տիպը. Դուք շատ եք մտածում և ժամանակ կորցնում։ Ավելի խիզախ եղեք։ Ձեզ մոտ կստացվի։
3. Ժամանակի կտոր
Անձի տիպը. Հաճախ եք նյարդայնանում, երբ ձեզ շեղում են մանրուքներով և չեք սիրում դատարկ խոսակցություններ։ Այդքան խիստ մի եղեք մարդկանց հանդեպ և մի փոքր ժամանակ տրամադրենք նրանց։
4. Ավազային ժամացույց
Անձի տիպը. Հաճախ եք մտածում անցյալի մասին։ Դուք մնացել եք անցյալում։ Ժամանակն է հրաժեշտ տալ անցյալին։ Ձեզ շտապ հարկավոր է ապրել ներկայով և տրամադրվել ապագային։
5. Հալվող ժամացույց
Անձի տիպը. Դուք անընդհատ ժամանակ եք կորցնում և ոչինչ չեք հասցնում։ Ձեզ հանգիստ է հարկավոր։ Միգուցե արձակուրդ վերցնե՞ք։
6. Ժամացույց «Ի՞նչ տարբերություն»
Անձի տիպը. Դուք վախենում եք լինել մեծահասակ և ցանկանում եք մնալ թեթև և անհոգ որքան հնարավոր է երկար։ Ամեն մեկիս մեջ մի փոքր երեխա կա։ Կարևորը չափը չանցնել։