Անձի ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, բայց շատերը հազվադեպ են դրա մասին մտածում։ Սակայն սեփական բնավորության յուրահատկությունները հասկանալը, մեզ մեծ հնարավորություններ է տալիս հասկանալու սեփական անձի ուժեղ և թույլ կողմերը, կողքից նայել ինքդ քեզ և տեսնել այն, ինչ տեսնում են շրջապատող մադրիկ։
Ինքներդ Ձեզ լավ հասկանալու համար, փորձեք պարզել, թե անձի հիմնական 5 տիպերից որին եք պատկանում։
1. Բարեխիղճ
Նրանց, ում կարելի է ընդգրկել այս խմբի մեջ, սովորաբար նկարագրում են որպես կազմակերպված, հուսալի և իր գործը լավ իմացող մարդ։ Նրանք սիրում են նախօրոք պլանավորել իրենց գործերը և բարձր նպատակներ դնել իրենց առջև։ Նրանք ազնիվ և ինքնաբավ մարդիկ են։ Սակայն նրանք, ովքեր չունեն այս որակները, հակված են «բարեխիղճներին» անվանել կամակոր և մանրախնդիր։
Հետաքրքիր փաստ. Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ամուսնացել են առաջին տիպի մարդու հետ՝ մեծ հաջողությունների են հասնում կարիերայում։ Դա բացատրվում է նրանով, որ կազմակերպված ամուսինը կամ կինը իր ոչ ակնհայտ ազդեցությամբ օգնում է մեծացնել արդյունավետությունը և հասնել բարձունքների։
2. Էքստրավերտ
Մարդիկ, ում մոտ վառ արտահայտված են էքստրավերտի գծերը, բառացիորեն լիցքավորվում և մեծ հաճույք են ստանում մարդկանց հետ շփվելիս։ Նրանք շատախոս են, թեթև բնավորություն ունեն և հարմարավետ են իրենց զգում, երբ ուշադրության կենտրոնում են։ Կողքից նայելուց նրանք հնարավոր է մեծամիտ և շահամոլ մարդու տպավորություն թողնեն։
Հետաքրքիր փաստ. Ուշադրություն դարձրեք ձեռքսեղմանը։ Գիտնականները ապացուցել են, որ մարդիկ, ովքեր ուժեղ են սեղմում ձեռքը՝ հակված են էքստրավերսիային։ Սակայն դա ավելի շատ վերաբերում է տղամարդկանց։
3. Զիջող
Նրանք, ում մոտ մեծ է զիջողականությունը, որպես օրենք, հավատարիմ, բարի և սիրառատ մարդիկ են։ Նրանց գործողությունները անթաքույց ուղղված են այլ մարդկանց բարօրությանը։ Կարելի է ասել, որ ալտրուիզմը նրանց արյան մեջ է։ Նույն ժամանակ, շրջապատող մարդիկ կարող են նրանց բնավորությունը գնահատել որպես միամիտ և իներտ։
Հետաքրքիր փաստ. Դուք փնտրում ե՞ք ֆինանսական ներդրող։ Ուշադրություն դարձրեք այն մարդկանց վրա, ովքեր ունեն այս որակները։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, հենց այսպիսի մարդիկ են կորցնում համեմատաբար ավելի քիչ գումար ռիսկային գործարքներում։ Չափազանց բաց ներդրողը, իր ինքնավստահության պատճառով ունի ձախողվելու ավելի մեծ շանս։
4. Բաց նոր փորձի համար
Մարդիկ, ովքեր տարբերվում են իրենց բաց լինելով, օժտված են լայն հետաքրքրություններով և հարուստ երևակայությամբ։ Նրանք հետաքրքրասեր են, ամեն ինչին ցուցաբերում են ստեղծագործ մոտեցում և գերադասում են բազմազանություն գորշ առօրյայի փոխարեն։ Նրանք հաճախ ինքնահաստատման, սեփական պոտենցիալի իրացման փորձեր են անում։ Այդ պատճառով նրանց հաճախ բնորոշում են որպես «թեթևամիտ» և «ցրված»։
5. Նյարդային
Նրանք տարբերվում են էմոցիոնալ անհաստատության բարձր աստիճանով։ նրանք հեշտ են ոգեշնչվում, ամեն ինչին արձագանքում են շատ էմոցիոնալ։ Ուրիշների աչքերում, նրանք հաճախ պատկերվում են որպես անհաստատ և կասկածամիտ։
Հետաքրքիր փաստ. Այս տիպի մարդիկ հաճախ են սոցիալական ցանցերում նկարներ հրապարակում։ Նրանք հազվադեպ են մեկնաբանություններ թողնում կամ կիսվում նորություններով։ Բայց նույն ժամանակ պարբերաբար թարմացնում են ֆոտոալբոմը։