Երբ տուն հյուր ես կանչում, միշտ ցանկանում ես գտնվել բարձունքում։ Վերցրեք ի գիտություն, անձեռոցիկով դանակ պատառաքաղի համար գրպանիկի պատրաստման այս ոչ բարդ հրահանգները։ Այն կարող է դառնալ Ձեր սեղանի զարդը։
Ձեզ հարկավոր կլինի 40×40սմ չափսի անձեռոցիկ։
1. Վերցրեք անձեռոցիկը, անկյունագծով ծալեք ներքին մասը։
2. Ծալեք հաջորդ շերտը, բայց արդեն չհասնելով անձեռոցիկի անկյանը։ Այն հարկավոր է մտցնել նախորդի տակ։
3. Հարջորդը ծալում ենք ևս մեկ շերտ և կրկին ծալում ենք նախորդի տակ։ Երեք ծալվածքի հեռավորությունը պետք է գրեթե միևնույն չափի լինի։
4. Շրջում ենք անձեռոցիկը և ձախից 1/3-ով ծալում։
5. Անձեռոցիկի աջ և ձախ ծալվածքներն այնպես ենք անում, որպեսզի դրանք համապատասխանեն։
6. Ներքևի ձախակոմյան անկյունը դարսում ենք այնպես, ինչպես ցույց է տրված նկարում։
7. Շրջում ենք անձեռոցիկը հակառակ կողմով։ Պատրաստ է։ դանակ, գդալ, պատառաքաղը տեղավորում ենք ստացված գրպանիկների մեջ։