[em]Tert.am-ը գրում է.[/em]
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Android օպերացիոն համակարգի հիմքով գործող բջջային սարքերի օգտատերերը մոտ ապագայում կդադարեն գաղտնաբառեր օգտագործել:
Ընկերությունը պատրաստվում է մինչև տարեվերջ գաղտնաբառերը փոխարինել Trust Score կենսաչափական անվտանգության համակարգով: Տվյալ համակարգը տեղեկություններ է հավաքում օգտատիրոջ վերաբերյալ, որոնց հիման վրա էլ կարողանում է հասկանալ, թե արդյոք բջջային սարքը գտնվում է իրական տիրոջ ձեռքում, թե ոչ։
Աղբյուրը մանրամասնում է, որ հավելվածները գտնվելու են Trust Score-ի պաշտպանության տակ, սակայն դրանցից ամեն մեկի պաշտպանության աստիճանը տարբեր է լինելու: Օրինակ` բանկային հաշիվների և դրամական վճարումների հետ կապված հավելվածներն օգտատիրոջ ինքնությունն ապացուցող ավելի շատ պահանջներ են ներկայացնելու, քան, ասենք, Instagram-ի դեպքում: Իսկ եթե օգտատիրոջը չի հաջողվում «համոզել» Trust Score-ին բացել հավելվածը` համակարգը նրանից պահանջում է մուտքագրել գաղտնաբառը:
Նշվում է, որ համակարգը փորձարկվելու է հունիսին և մինչև տարեվերջ հասանելի կլինի Android-ի բոլոր օգտատերերի համար:
Աղբյուրը՝ Tert.am