fbpx

Մեջբերումներ Անատոլի Վինոգրադովի «Ժամանակի երեք գույնը» գրքից

Ներկայացնում ենք հրաշալի մտքեր, Անատոլի Վինագրադովի Ստենդալի կյանքին նվիրված «Ժամանակի երեք գույնը» գրքից.

Ամեն մի դեմք անթափանցելիության դիմակ է հագնում խնամքով, ջանում է, որ չկարողանան իրեն կարդալ …

Մահն ինքը չէր կարողանա ցրել մարդկային երևակայությունը: Որովհետև մարդկային երևակայությունը չի մեռնում: Ինչպես որ մարդկային արարածների զգացմունքն է նրբանում, այնպես էլ երևակայությունն է ավելի նուրբ ու սուր դառնում: Այլևայլ տեսողական զգացումների ազդեցության տակ արյունն ավելի արագ է հորդում երակներում, ու քանի որ արյունն ավելի արագ է հորդում երակներում՝ աշխարհը ուրիշ է թվում :

Մարդն ինքը պետք է ընտրի իր բնավորությունը:

Ամեն մեկին գրավում է այն, ինչը ուրախություն է պատճառում նրան:

Գոյություն չունեցող բաները հարմար են նրանով, որ դրանք փչացնել հնարավոր չէ:

Պետք է կարողանաս քո օգտին ծառայեցնել դժբախտությունն ու ձախորդությունը:

Կյանքը կարճ է, իսկ հարկավոր է շատ-շատ բան անել, և այդ իսկ պատճառով էլ կյանքը անսահման լավն է:

Մարդն ավելի ու ավելի շատ է հավատում ինքն իրեն: Պատմությունը փշրող ամեն մի նոր խումբ ընդլայնում է այդ շրջանակը: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև այդ ընդլայնումը կընդգրկի մարդուն ամբողջությամբ:

Փառասեր մարդիկ, խելք ունենալով հանդերձ, սխալ են թույլ տալիս, պնդելով, թե իրենք միշտ վեր են սրտի թուլություններից: Լուրջ անձնավորությունները, որոնք ողջախոհ ու բոլորովին ոչ ռոմանտիկ մարդու համաբավ են վայելում, շատ ավելի շուտ կհասկանան ամենազուսպ սիրավեպը, քան այնպիսի մի գիրք, որում հեղինակը փորձում է առատորեն նկարագրել սեր կոչվող հոգեկան հիվանդության տարբեր փուլերը: Բայց բանն այն է, որ չկան այդ հիվանդությունից զերծ մարդիկ, չկա այդ հիվանդությունից ազատվելու ձեռնարկ, չկա որևէ այլ դեղ, քան մինչև վերջ հիվանդանալն է …

Հրապարակման ներկայացրեց՝ Ժաննա Հովհաննիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեջբերումներ Անատոլի Վինոգրադովի «Ժամանակի երեք գույնը» գրքից
Կենդանակերպի 5 ամենախանդոտ նշանները