Այնպես չէ, որ այլ մարդիկ վատն են, պարզապես նրանց հետ մեր հարաբերությունները կարող են անառողջ լինել: Եթե դուք պահպանում եք թունավոր կապ՝ լի տառապանքներով ու ցավերով, ապա սրտի վրա վերքեր են հայտնվում…
Մարդու էմոցիոնալ առողջությունը պահպանելու համար կա մեկ հիմնական կանոն. որոշելու կարողություն, թե ով է մեզ արժանի, իսկ ով՝ ոչ: Դա անելու համար մենք պետք է սովորենք գնահատել մեր հարաբերությունները՝ տարանջատելով լավն ու վատը:
Մենք արժանի չենք լինել մեկի հետ, ով փնտրում է մեր ընկերակցությունը միայն այն ժամանակ, երբ պետք ենք իրեն: Եսասիրությունը անառողջ որակ է, ուստի ավելի լավ է ժամանակին ազատվել դրա դրսևորումներից: Նմանապես, մենք արժանի չենք անտարբերության, անուշադրության և բռնության: Սա մեզ համար պետք է լինի կյանքի անսասան սկզբունք:
Այնպես չէ, որ այլ մարդիկ վատն են, պարզապես նրանց հետ մեր հարաբերությունները կարող են անառողջ լինել: Միտումնավոր պահպանելով թունավոր կապը՝ լի տառապանքներով և ցավերով, սրտում կառաջանան վերքեր, որոնք վնասակար են մեր էմոցիոնալ առողջության համար:
Մենք այն ենք, ինչ ասում ենք
Մենք անընդհատ ստանում ենք շատ ճշգրիտ էմոցիոնալ հաղորդագրություններ, որոնք սահմանում են, թե ինչն է մեզ լավ կամ վատը դարձնում: Այլ կերպ ասած, մենք պարզապես պետք է վերլուծենք մեր ներքին երկխոսությունը: Բայց ի՞նչ է ներքին երկխոսությունը:
Մարդու ներքին երկխոսությունը ինքն իր հետ հաղորդակցվելու ձևն է, և այն կարևոր է ինքնատիրապետման և ինքնագնահատականի համար: Հետևաբար, այն անպայման պետք է դրական լինի և մեզ լցնի ինքնավստահությամբ, անվտանգության և կենսունակության զգացումով:
Եթե ինքնորոշման մեր «ես»-ը հիմնականում ապավինում է ստորև բերված արտահայտություններին, ապա մեզ համար շատ դժվար կլինի դրական դարձնել մեր հարաբերությունները.
- Ես վատ եմ և արժանի եմ, որ ինձ լքեն:
- Ես արժանի չեմ սիրո:
- Ոչ ոք չի գնահատի կամ չի սիրի ինձ:
- Ոչ ոք չի մտածում իմ մասին:
- Մարդիկ ատում են ինձ:
- Ես արժանի եմ քննադատության:
- Ես թույլ եմ
- Զզվելի եմ
Մենք գիտենք, թե ուրիշների խոսքն ինչ ազդեցություն ունի մեզ վրա: Բայց, որպես կանոն, մենք ինքներս մեզ չենք հարցնում, թե ինքներս մեզ հետ շփումն ինչպես է ազդում մեզ վրա:
Եթե մենք բացասական երկխոսություն ունենք ինքներս մեզ հետ, մենք պետք է ինչ-որ բան անենք այդ առումով և սկսենք ինքներս մեզ դրական և հուզականորեն հավասարակշռված խորհուրդներ տալ: Օրինակ, եթե հավատում ենք մեր «աննշանությանը», պետք է ինքներս մեզ ասենք. «Ես շատ արժեքավոր մարդ եմ, քանի որ …»:
Տարանջատել լավն ու վատը
Մեր մտքերը որոշում են, թե որ նյարդահաղորդիչներն են արտադրվելու մեր ուղեղում: Սա նշանակում է, որ ուղեղն է, որ ձևավորում է մտքեր, որոնք կամ արգելափակում կամ նպաստում են սերոտոնինի արտազատմանը:
Իհարկե, իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, բայց այս պարզ կանոնը օգնում է մեզ հասկանալ, որ մարդիկ, ովքեր հոռետեսորեն են խոսում և անվստահ ձայնով, շատ ավելի խոցելի են իրենց հարաբերությունների մեջ, ուստի հակված են շփվել վատ մարդկանց հետ և ընկնել վատ իրավիճակների մեջ, ինչը, ի վերջո, հանգեցնում է միայն էմոցիոնալ առողջության խնդիրների:
Ահա թե ինչու է շատ ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչ ենք մենք ասում ինքներս մեզ և մեզ շրջապատողներին: Սա կօգնի մեզ հստակ տարբերակել լավը վատից և կսովորեցնի մեզ վստահորեն ասել նրանց, ովքեր արժանի չեն մեզ, թե ինչը մենք չենք հանդուրժի մեր կյանքում:
- Այսպիսով, դուք արժանի չեք լինելու մեկի հետ, ով իր անտարբերության շնորհիվ ստիպում է ձեզ անտեսանելի կամ բացակա զգակ: Դուք արժանի եք լինել մեկի հետ, ում ուշադրությունը ձեզ կարևորության և ներկայության զգացում կտա:
- Դուք արժանի չեք լինելու մեկի հետ, ով ձեզ հիացնում է իր խոսքերով և հետո փշրում այդ պատրանքն իր գործողություններով: Դուք արժանի եք մեկին, ով ավելի քիչ է խոսում և ավելին անում:
- Դուք արժանի եք լինել ոչ թե նրա հետ, ով փնտրում է ձեզ, երբ դուք եք պետք իրեն, այլ նրա հետ, ով միշտ կողքիդ է: Դուք արժանի եք լինել ոչ թե մեկի հետ, ով ստիպում է ձեզ տխրել կամ լացել, այլ նրա հետ, ով ձեզ ուրախացնում է ու ժպիտ է հաղորդում ձեր դեմքին:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: