Ընթերցելով այս հոդվածը, Դուք կիմանաք, թե որտեղից է առաջացել այս կամ այն ամսվա անվանումը.
Հունվար
Ամիսն այսպես է կոչվել լատինական Յանուս աստծու անվամբ: Յանուսը եղել է ժամանակի, ամեն տեսակ սկզբի ու վերջի, մուտքի ու ելքի աստվածություն:
Փետրվար
Այս ամսանունը կապում են Ֆեբրուարի կամ լատինական Լուպերկալի`ոչխարի հոտի պահապան ասծու անվան հետ: Դրա համար էլ փետրվար ամսին զոհեր են մատուցում այդ աստծուն: Ոմանք էլ գտնում են, որ փետրվար նշանակում է մաքրություն, սրբություն:
Մարտ
Այս ամսանունը առաջացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի անունից:
Ապրիլ
Ապրիլ ամսանունը ծագում է լատիներեն ապրիրե բառից, որը նշանակում է բացվել: Այս ամսին բացվում է ամբողջ բնությունը:
Մայիս
Մայիս անունը կապված է հին հունական Մայա աստվածուհու` Հերմեսի մոր հետ: Մայիսին կատարվել է տոնակատարություն Մայա աստվածուհուն զոհեր մատուցելով: Որոշ հետազոտողների կարծիքով էլ Մայիս անունը կապված է հռոմեական Ծերակույտի հետ, որը կոչվել է Մայոր, այսինքն`մեծ ժողով:
Հունիս
Ամսանունը առաջացել է հեթանոսական Յունոնա (Հերա) աստվածուհու անունից:
Հուլիս
Այս ամսանունը հուլիս է կոչվել ի պատիվ հռոմեական պետական ու քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարի:
Օգոստոս
Օգոստոս ամիսն իր անունը ստացել է հռոմեական Օգոստոս կայսեր անունից:
Սեպտեմբեր
Սեպտեմբեր բառացի նշանակում է յոթերորդ: Այս ամիսը իր ժամանակին կոչել են Գերմանիկոս, Անտոնիոս, Հերքուլիոս, Տակիտոս:
Հոկտեմբեր
Մի ժամանակ ամիսը ցանկանում էին անվանել Ինկվիտոս` անհաղթահարելի, սակայն այն լայն տարածում չգտավ և վերականգնվեց նրա նախկին անունը` հոկտեմբեր, որ բառացի նշանակում է ութերորդ:
Նոյեմբեր
Նոյեմբեր նշանակում է իններորդ: Հռոմեական Ծերակույտը որոշեց վերանվանել Տիբերիոս` ի պատիվ իրենց կայսրի, որը ծնվել էր այդ ամսին: Բայց այդ անվանումը տարածում չգտավ:
Դեկտեմբեր
Հռոմեացիները մի կարճ ժամանակամիջոցում այս ամիսը կոչել են Ամազոնիա, բայց հետո վերականգնել են հին` դեկտեմբեր անունը, որը նշանակում է տասներորդ:
Հրապարակման ներկայացրեց՝ Աղավնի Ադամյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]