fbpx

Սաուդյան արաբիայի արքայադուստրը կոտրում է արևելքի կանանց մասին ձևավորված բոլոր կարծրատիպերը

Ամիրա ալ Թավիլը՝ Սաուդյան Արաբիայի 33 ամյա արքայադուստրն է, ով հիացնում է աշխարհը ավելի լավը դարձնելու իր ձգտմամբ: Մենք չկարողացանք անտարբեր մնալ այսպիսի ոգեշնչող պատմության հանդեպ և որոշեցինք կիսվել նրանով մեր ընթերցողների հետ:

Ամիրան գեղեցիկ է, նպատակասլաց, իր ուժերի վրա վստահ և խիզախ: Զբաղվում է հումանիտար հարցերով` ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա այցելել է ավելի քան 70 երկիր, որպեսզի հասկանա և լուծի աշխարհի ամենասուր խնդիրները:

11836715-111-1468323636-650-4ba02da12c-1468505510

Արքայադուստրը պայքարում է աղքատության և բնական աղետների հետևանքների դեմ: Նա մասնակցել է բարեգործական հիմնադրամների կազմակերպմանը, մանկատուն է ստեղծել արևմտյան Աֆրիկայում, օգնություն է կազմակերպել Պակիստանի ջրհեղեղից տուժածների համար, Քեմբրիջի համալսարանում բացել է Իսլամական հետազոտությունների կենտրոն, գլխավորել է Սոմալիին օգնություն հատկացնելու առաքելությունը:

11836415-10982164_1396100510706872_4047132533999793453_o-1468042459-650-f694057b63-1468505510

Աղջիկը իր երկրում առաջիններից էր, ով հրաժարվեց աբայաից՝ երկար, փակ կանացի զգեստից և կրում է եվրոպական հագուստ: Սակայն հաճախ, իր նրբաճաշակ հագուստի մեջ կարելի է արևելյան ոճի տարրեր գտնել:

11836515-A8FZ80xCYAEyltZ-1467837898-650-b0dad2e102-1468505510

Ամիրայի ապրելակերպը ավանդականից տարբերվում է նաև նրանով, որ նա ավտոմեքենա է վարում, ունի ԱՄՆ-ում ստացած բարձրագույն կրթություն և գործարար ադմինիստրատորի աստիճան: Արքայադուստրը կարծում է, որ իր երկրում բոլոր կանայք այս հարցերում պետք է ունենան ընտրության իրավունք և ամեն ինչ անում է, որ հասնի դրան:

11836865-11067507_1396050347378555_3539450066980930006_n-1468042507-650-b3a1b0e800-1468505510

Ամիրան գեղեցկության, ճկուն մտքի և բարի սրտի համադրության հրաշալի օրինակ է: Այսպիսի մարդիկ աշխարհը իրոք դարձնում են ավելի լավը:

11836615-222-1468323756-650-4267a9af80-1468505510

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սաուդյան արաբիայի արքայադուստրը կոտրում է արևելքի կանանց մասին ձևավորված բոլոր կարծրատիպերը
Ռոնալդուն և իր մեքենաները (ֆոտոշարք)