Դուք երբևէ եղե՞լ եք այնպիսի հարաբերություններում, որում, որ ինչ էլ որ անում էիք՝ միևնույնն է ոչինչ չէր ստացվում: Դուք սիրում էիք նրան, բայց նա Ձեզ խելագարության էր հասցնում: Եվ վերջապես վիրավորանքներից և հիասթափություններից հետո դուք բաժանվեցիք:
Մի՞թե չէիք ցանկանա նախօրոք իմանալ, կստացվի՞ Ձեզ մոտ հարաբերությունները, թե՞ ոչ, որպեսզի խուսափեք վատ վերջաբանից: Եթե դուք վստահում եք աստղաբանությանը, ապա կարելի է պարզել, կամ ծայրահեղ դեպքում իմանալ, թե ինչին պետք է պատրաստ լինեք:
Հետևյալ 12 զույգն ամենավատն են կենդանակերպի տեսանկյունից.
Խոյ և Ցուլ
Խոյերը չափազանց կամային են, իսկ Ցլերը` համառ, այդ պատճառով խնդիր է առաջանում, այն լուծելը գուցե շատ բարդ լինի: Ցլերը մշտապես ցանկանում են իմանալ, թե հարաբերությունների որ փուլում են իրենք, իսկ դա չափազանց նյարդայնացնում է Խոյին: Բաժանվելիս Խոյը ցանկանում է ուղղակի հեռանալ և մոռացվել, իսկ Ցուլն անընդհատ բացատրություններ է պահանջում:
Ցուլ և Աղեղնավոր
Ցուլը նախընտրում է ժամանակ անցկացնել ընտանեկան հանգիստ միջավայրում, իսկ Աղեղնավորին մշտապես ինչ-որ արկածներ են անհրաժեշտ: Ցլերն ուղղակի չեն դիմանում Աղեղնավորների հսկայական էներգիային: Վերջիններս էլ սովորաբար ամեն ինչ լուրջ չեն ընդունում և ուսերի հետևում հարաբերությունների հարուստ փորձ ունեն:
Երկվորյակներ և Այծեղջյուր
Այդ միությունն իսկական աղետ է: Երկվորյակները շատ են սիրում ուրախ և մշտական զրույցներ, իսկ Այծեղջյուրները ծայրաստիճան աշխատասեր են և սիրում են պլանավորել իրենց կյանքի յուրաքանչյուր մանրամասնը: Այծեղջյուրներին բնորոշ չէ ինքնաբուխությունը, ինչը շատ է ձանձրացնում Երկվորյակներին:
Խեցգետին և Ջրհոս
Խեցգետինները մեծ տնակյացներ են, իսկ Ջրհոսները ազատասերներ են: Խեցգետինները կարիք ունեն իմանալու, որ իրենց սիրում են, այդ պատճառով նրանց կնյարդայնացնի Ջրհոսների` իրենց սխալները մատնանշելու և քննադատելու հակումը:
Առյուծ և Կարիճ
Կարիճը չի գովի և հաճոյախոսություններ չի անի Առյուծին, որին դրանք այնքան անհրաժեշտ են: Առյուծներն իրենց սքանչելի են համարում, ինչը չի համապատասպանում Կարիճներին, որոնք սովորաբար խանդոտ են:
Կույս և Աղեղնավոր
Նրանցից ոչ մեկը հակված չէ լուրջ հարաբերությունների: Աղեղնավորները չափազանց անհոգ են (Կույսերի կարծիքով) և չեն մտածում, թե իրենց արարքներն ինչպես կարող են վիրավորել ուրիշների զգացմունքները: Երբ նրանք մի քանի շաբաթով անհետանում են, դա Կույսերի համար նորմալ չէ:
Կշեռք և Կույս
Կույսերը հակված են քննադատելու Կշեռքներին, ինչը վերջիններիս ստիպում է կասկածել իրենց ուժերին: Կույսերը միշտ պետք է իրավացի լինեն և դա շատ է ազդում նյարդերի վրա:
Կարիճ և Խոյ
Դա շատ պայթյունավտանգ և լարված միություն է, որը լավ է, եթե դուք Շեքսպիրի պիեսի դերասաններ եք, բայց ոչ իրական կյանքի համար: Երկու նշանն էլ ուժեղ են, կամային, ուզում են լիակատար վերահսկողություն ունենալ և գագաթնակետում լինել:
Աղեղնավոր և Այծեղջյուր
Աղեղնավորները միշտ կհանդիմանեն Այծեղջյուրներին, որ նրանք իրենց բավականաչափ ազատություն չեն տալիս ուրախանալու համար: Բացի այդ, այդ երկու նշանի միջև սեռական ձգողությունը քիչ է:
Ձկներ և Կույս
Ձկները Կենդանակերպի ամենաերազկոտ և զգայուն նշանն են, իսկ Կույսերը շատ գործնական են և գետնին կպած: Այո, հակադրություններն իրար ձգում են, բայց ձեր դեպքում դա շահերի բախում է: Ձկներ, ամբողջությամբ մի ազատվեք ձեր կյանքում Կույսերից, որովհետև դուք կարող եք հրաշալի երկարատև բարեկամություն ունենալ:
Ջրհոս և Ցուլ
Այդ նշանները չեն կարող նորմալ շփում ունենալ: Ցուլը կհամառի և իրենը կպնդի, ինչը միայն կվանի Ջրհոսին: Ջրհոսներն այնքան բոհեմական և անսովոր են, մինչդեռ Ցլերը ավելի նյութական են և պահպանողական:
Երկվորյակներ և Խեցգետին
Այս միությունը կարող է հաջողվել, եթե երկուսն էլ հումորի լավ զգացում ունեն: Երկվորյակները սիրում են շփում և հանգիստ, իսկ Խեցգետինները` տանը նստել, բայց եթե դուք ավելի շատ համբերություն և ներողամտություն հանդես բերեք, ամեն ինչ կարող է հաջողվել: Դա ամենավատ տարբերակը չէ, բայց իր նրբերանգներն ունի: