Երբ դու աննկարագրելի հարուստ ես, կապ չունի, արաբ արքայազն ես, թե ռուս օլիգարխ՝ չափսը նշանակություն ունի: Խոսենք սեփական զբոսանավերի մասին:
Հանրաճանաչ զբոսանավային Boat International կայքը կազմել է անհատներին պատկանող, սեփական ամենամեծ և շքեղ զբոսանավերի վարկանիշային ցուցակը:
17. Savarona
124 մետր / 408 ֆուտ: Սկսենք գեղեցկուհի մի զբոսանավից, որը ստեղծվել է 1937թ. ամերիկացի ժառանգ Emily Roebling Cadwalader-ի համար: Արդյունքում, զբոսանավը գնվել է Թուրքիայի կառավարության կողմից, որպես նախագահական զբոսանավ: Իսկ 1989թ. այն ենթարկվել է 35 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգման:
16. Katara
124 մետր / 408 ֆուտ: Խորհրդավոր ծագմամբ հրաշալի զբոսանավ: Իսկզբանե այն հայտնվել է Քաթարի դրոշի ներքո և ենթադրաբար պատկանում է երիտասարդ էմիր Sheikh Tamim bin Hamad al-Thani-ին:
15. Maryah
125մետր / 410 ֆուտ: Կառուցվել է 1991թ. Լեհաստանում, որպես ռուսական հետազոտական նավ: Ձևափոխվել է լյուքսային զմոսանավի Մեծ Բրիտանիայում և այժմ իր տախտակամածին կարող է տեղավորել 54 ուղևոր:
14. Octopus
126մետր / 414 ֆուտ: Այն պատկանում է Microsoft-ի համահիմնադիր Paul Allen-ին: Ժամանակի մեծ մասը զբոսանավը անգործության է մատնված Ֆրանսիայում: Հատկանշական է, որ զբոսանավի վրա կա ուղղաթիռի վայրէջքի հարթակ:
13. Al Mirqab
133 մետր / 437 ֆուտ: Al Mirqab-ը 2009թ., Համաշխարհային զբոսանավերի ցուցահանդեսում, 20 մղոն ակնառու արագության համար ստացել է տարվա մրցանակը:
12. Serene
134 մետր / 439 ֆուտ: Կառուցվել է 2011թ. Մի ռուսաստանցու համար, ում անձը գաղտնի է պահվում: Զբոսանավի մասին շատ քիչ բան է հայտնի, բացի նրանից, որ այն, Իտալիայի ջրային տարածքներով անցնող երեք զբոսանավերից ամենամեծն է:
11. Rising Sun
138 մետր / 453 ֆուտ: Իսկզբանե ստեղծվել է Oracle-ի գործադիր տնօրեն Լարրի Էլլիսոնի համար: Ավելի ուշ նա 2010թ. այն վաճառեց երաժշտական մագնատ Դևիդ Հեֆֆենին:
10. Al Salamah
139 մետր / 457 ֆուտ: Al Salmah ստեղծվել է «Mipos» կոդային անվանումով, «Mission Possible (Առաքելությունը հնարավոր է).» կրճատ տարբերակով: Սա այն սուպերզբոսանավերից մեկն է, որը պատկանում է արաբական թագավորական պերսոնաներին: Տվյալ դեպքում սա Sultan bin Abdul Aziz.-ի սեփականությունն է:
9. Ocean Victory
140 մետր / 459 ֆուտ: Խորհրդավոր սեփականատեր ունեցող ևս մեկ գեղեցկուհի: Զբոսանավը ունի յոթ տախտակամած, վեց լողավազան և նույնիսկ շարժական ավտոտնակ:
8. Yas
141 մետր / 463 ֆուտ: Իր ֆորմայով այն հիշեցնում է Star Trek հածանավը: Զբոսանավը թողարկվել է 2011թ. Abu Dhabi MAR ընկերության կողմից: Օգտագործվել են հոլիվուդյան ռազմական նավի երեսպատումները: Տերն անհայտ է:
7. El Horriya
146 մետր / 478 ֆուտ: Զբոսանավը կառուցվել է 1865թ. Օսմանյան կայսրության մարզպետերից մեկի համար: 119 տարի այն կրում էր ամենամեծ զբոսանավի համբավը:
6. Prince Abdulaziz
147 մետր / 482 ֆուտ: Արաբական Աբդուլա թագավորի թագավորական զբոսանավը: 1984թ. այն արժեր $184 միլիոն: Ասում են, զբոսանավի ինտերիերը ստեղծվել է Տիտանիկի օրինակով:
5. Topaz
147 մետր / 483 ֆուտ: Կառուցվել է Բեռլինում: Տոպազը ծովն է իջեցվել 2012թ. և արժեցել է $527 միլիոն (£361 միլիոն): Նավում կա մարզասրահ, կինոթատրոն, ջակուզի և կոնֆերանսների համար նախատեսված դահլիճ:
4. Al Saïd
155 մետր / 509 ֆուտ: Կառուցվել է 2006թ. սուլթան Օման Կաբուսի համար: Al Saïd-ը, ներկայացված ամբողջ ցուցակում ամենամեծ ջրատարողությունն ունի՝ 15,850 տոննա: Նավում կա համերգասրահ:
3. Dubai
162 մետր / 532 ֆուտ: Այս հսկա զբոսանավը կառուցվել է Բրունեյա Ջեֆրի արքայազնի համար, 1996թ. մինչ հիմա պատկանում է Sheikh Mohammed bin Rashid Al Maktoum-ին:
2. Eclipse
162.5 մետր / 533 ֆուտ: Մեծությամբ երկրորդ սուպերզբոսանավը: Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի համար ջուր է իջեցվել 2009թ. և արժեցել է $500 միլիոն (£342 միլիոն): Ամեն տարի, զբոսանավը կրուիզ է անում դեպի Կարիբներ և ետդարձ Աբրամովիչի տուն Սեն Բերտելեմում:
1. Azzam
180 մետր / 591 ֆուտ: Կառուցվել է գերմանական Lürssen Yachts ընկերության կողմից, որը ստեղծել է աշխարհի 10 լավագույն զբոսանավերից 6-ը: Աշխարհի ամենամեծ զբոսանավի սեփականատերը ցանկացել է անհայտ մնալ: Այդ առիթով շատ ասէկոսեներ են պտտվում: Որոշ մարդիկ ասում են, որ այն պատկանում է Աբու Դաբիի թագավորական ընտանիքին: Արժեքը գնահատված է մոտ $600 միլիոն (£411 միլիոն): Ենթադրաբար նավում կա սուզանավ և հակահրթիռային պաշտպանության համակարգ:
Աղբյուրը՝ MediaLampa.ru