- Նրանք ունեն ամբողջական անհատականություն: Աշխարհի ամենագրավիչ մարդիկ միշտ գիտեն, թե ով են իրենք և ինչի են ձգտում։ Նրանք բավականաչափ վստահ են իրենց վրա, որպեսզի ցույց տան դա՝ չվախենալով, թե ուրիշներն ինչ կմտածեն դրա մասին:
- Աշխարհի ամենագրավիչ մարդիկ չեն վախենում լինել իրենց նման, այլ ոչ թե հասարակության կողմից պարտադրված կամ փայլուն ամսագրերի էջերից վերցրած գեղեցկության իդեալականացված ինչ-որ գաղափարի մի թշվառ պատճեն: Նրանք հիանալի գիտեն, որ գրավիչ լինել նշանակում է առաջին հերթին լինել այնպիսին, ինչպիսին կաս և չամաչել դրանից։
- Նրանք չեն վախենում ասել այն, ինչ մտածում են, բայց գիտեն, թե ինչպես պետք է քաղաքավարի կարծիք հայտնել և հասկանում են, որ, ամենայն հավանականությամբ, դա միակ ճշմարիտը չէ։
- Նրանք ինքնաբավ են և շատ բան գիտեն՝ ոչ միայն, ասենք, մեքենա վարել կամ սեփական հաշվապահություն անել, այլ նաև ապահովել իրենց կարիքները, վարել առողջ ապրելակերպ, հաջողությամբ շփվել ուրիշների հետ և այլն։
- Նրանք միշտ առողջ ու կենսուրախ տեսք ունեն։
- Նրանք ընդունակ և հմուտ մարմին ունեն։ Եվ խոսքն այն մասին չէ, թե ինչ մկանային զանգված ունեն կամ ինչքան են կշռում, այլ այն, թե ինչպես է այն իրեն պահում, և որ իրենց մարմինը համարում են հավատարիմ օգնական, ոչ թե թշնամի։
- Նրանք բաց են հնարավորությունների համար և հասկանում են, որ իրենց կյանքը կարող է լինել շատ ավելին, քան այն սկզբունքների և որոշումների գումարը, որոնց նրանք հավատարիմ են մնում: Նրանք գիտեն, որ աշխարհի ամենալավ բաները հաճախ պատահում են անսպասելիորեն՝ նույնիսկ չմտածելով դրանց մասին: Դրանք ընդունելու համար պետք է պատրաստ լինել հնարավորություններին: Միշտ և ամենուր:
- Նրանք վստահ են իրենց որոշումներում։ Եվ վստահ են, որ կկարողանան հաղթահարել այն՝ անհաջող դուրս գալու պարագայում։ Եվ ահա թե ինչու…
- Նրանք վստահ են, որ չեն կորցնի իրենց արժանապատվությունը, եթե ընդունեն իրենց սխալները։ Ոչինչ այնքան չի հիացնում, որքան այն մարդը, ով կարող է անկեղծորեն խոստովանել, որ սխալվել է, բայց դրանից քաղել է բոլոր անհրաժեշտ դասերը։ Նման մարդիկ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա չկրկնվի՝ և՛ իրենց, և՛ հանուն բոլոր նրանց, ովքեր թանկ են իրենց համար։
- Նրանք կարողանում են գտնել խոսքեր և երբեք թույլ չեն տա ոտքերը սրբել իրենց վրա։
- Նրանց հնարավոր չէ չնկատել նույնիսկ լեփ-լեցուն սենյակում: Նրանք այն մարդկանցից են, ովքեր կարող են ինչ-որ բան բերել սոցիալական ցանկացած իրավիճակի։ Անկեղծ ասած, դա ապշեցնում է:
- Նրանք միշտ պատմելու բան ունեն ընկերական շրջապատում՝ որպես կանոն, դրանք կյանքից զվարճալի պատմություններ են, որոնք դուր են գալիս գրեթե բոլորին: Բացի այդ, նրանք պատմում են դա իրենց հատուկ ոճով:
- Նրանք համեստ են, ուստի իրենց խարիզման չեն համարում որպես զենք, որը կարելի է օգտագործել այլ մարդկանց դեմ։
- Նրանք գիտակցում են իրենց սահմանափակումները: Նրանք քաջ գիտակցում են, որ ամեն ինչ չգիտեն, և աշխարհի հանդեպ իրենց հայացքը միակ հնարավորը չէ։ Նման մարդիկ միշտ պատրաստ են փորձել իրավիճակին նայել այլ մարդկանց տեսանկյունից։ Եվ ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել, քան այն մարդը, ով կարող է համահունչ լինել ձեր կարիքներին, ցանկություններին և գաղափարներին, կարծես դրանք իրենցն են:
Աշխարհի ամենագրավիչ մարդկանց 14 գծերը
Գրավիչ լինել նշանակում է առաջին հերթին լինել այնպիսին, ինչպիսին կաս և չամաչել դրա համար․․․
ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ