IMDb-ի վարկածով հայտնի են դարձել 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհիները։ Համապատասխան ցանկը հրապարակվել է պորտալում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Վարկանիշային ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է ավստրալիացի հայտնի դերասանուհի Մարգո Ռոբին, երկրորդը՝ «Դիվերգենտ»-ի աստղ Շեյլին Վուդլին, իսկ երրորդը՝ չինուհի Դիլրաբա Դիլմուրատը։ Առաջատարների հնգյակը եզրափակել են Նենսի Մաքդոնին և Կրիտի Սանոնը։

Բացի այդ, ցանկում ընդգրկվել են պակիստանյան հեռուստաաստղ Հանիա Աամիրը, կուբայա-իսպանական հայտնի դերասանուհի Անա դե Արմասը, բրիտանուհի Էմմա Ուոթսոնը և դերասանուհի Էմբեր Հերդը։ Տասնյակը եզրափակել է Հանդե Էրչելը, ով դարձել է միակ թրքուհին, որը ընդգրկվել է IMDb-ի թոփում։
Տես նաև՝ Պատմության 11 ամենագեղեցիկ շիկահերները, որոնց լուսանկարներին կարելի է հավերժ նայել
Ապրիլին հայտնի դարձավ, որ People ամսագիրը «Սուբստանցիա»-ի աստղ, դերասանուհի և նախկին մոդել Դեմի Մուրին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ մարդը։








