Ներկայացնում ենք, թե ինչպես են սիրում կենդանակերպի նշաների ներկայացուցիչները (նշանները դասավորված են ըստ սիրելու աստիճանի):
Ձկներ
Ամենաշատն են տրվում զգացմունքներին։ Չեն զսպում զգացմունքներն ու չեն թաքցնում իրենց վերաբերմունքը սիրելիի նկատմամբ։ Երազկոտ են, հանուն սիրելիի պատրաստ են գնալ ամեն ինչի։ Հավատում են, որ, եթե հետևեն իրենց սրտին, ամեն ինչ լավ կդասավորվի։
Կարիճ
Թաքցնում են զգացմունքները, դժվար է արժանանալ նրանց վստահությանը։ Կարիճների համար չափազանց դժվար է սեր խոստովանել, սակայն նրանց հոգին շատ խորն է. կենդանակերպի նշանների շարքում ամենահավատարիմն են։ Գնահատում են վստահությունն ու ազնվությունը։ Այդ պատճառով էլ երբեք հուսախաբ չեն անի, չեն դավաճանի, եթե նրանց սիրտը 100 տոկոսով ձեզ է պատկանում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խեցգետին
Կենդանակերպի նշանների շարքում ամենազգացմունքայինն են։ Սիրո և ուշադրության կարիք ունեն։ Բարի սիրտ ունեն, իսկապես գնահատում են մտերիմներին ու ընկերներին։ Պաշտում են զուգընկերոջը և մեծ ջանքեր ներդնում հանուն հարաբերությունների։ Խեցգետինները կհիշեն ձեր կյանքի բոլոր մանրամասները։ Չնայած կարող են փակ լինել՝ կարողանում են ճանաչել մարդկանց, վստահում են իրենց դատողություններին։
Աղեղնավոր
Անհույս ռոմանտիկներ են։ Հավատում են իսկական սիրուն և ուզում են զուգընկերոջ հետո լինել առհավետ։ Չնայած շատ զգուշավոր են այն հարցում, թե ում են նվիրում իրենց սիրտը, երբ շահեք նրանց վստահությունը, կսիրեն ձեզ ու միայն ձեզ։ Հենց գտնում են իրենց միակին, իրենց թույլ են տալիս ամբողջությամբ խորասուզվել հարաբերություններում։
Կշեռք
Խաղաղության ու համաձայնության նշանը։ Սիրում են բոլորին, բայց կանեն ամեն բան հանուն մարդու, ում նվիրում են իրենց սիրտը։ Կշեռքները հաճախ են իրենց կորցնում հարաբերությունների պատճառով, բայց երբ նրանց ճիշտ են հասկանում ու սեր են նվիրում, նրանց երջանկությունը դառնում է անսահման։
Երկվորյակներ
Տրամաբանող են։ Կշռադատում են դեմ և կողմ բոլոր փաստարկները, երբ խոսքը լուրջ որոշումների մասին է։ Բայց սա սիրուն չի վերաբերում։ Երբ Երկվորյակները սիրահարվում են, անցնում են ամենի միջով՝ լինելու համար այն մարդու կողքին, ում սիրել են։
Առյուծ
Ամուր են սիրում, բայց հակված են ընտրել սխալ մարդկանց։ Նրանց սերը հաճախ չեն կիսում ու չեն գնահատում։ Որոշ մարդիկ պնդում են, որ Առյուծի սերն ազատ շնչելու հնարավորություն չի տալիս։ Երբ Առյուծը վերջապես գտնում է հարմար զուգընկերոջ, նա համոզվում է, որ պետք է փոխվեր ոչ թե ինքը, այլ անձը, ում սիրում էր։
Կարդացեք նաև՝ Կենդանակերպի երեք նշան, ովքեր սիրում են միայն իրենց
Այծեղջյուր
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեմն շատ սառն են ու բարձր պատեր են կառուցում իրենց շուրջ, որոնց ետևում թաքցնում են իրենց իրական զգացմունքները։ Նրանց վստահությունը շահելու համար հարկավոր է անսովոր մեկը։ Բայց նույնիսկ այդ դեպքում հարաբերությունները դժվար են լինելու։ Այծեղջյուրի հետ հարաբերությունների բանալին ժամանակն է։
Ջրհոս
Ջրհոսի դեպքում ամենաբարդը հարաբերություններն են հենց իր հետ։ Նա կարող է շատ ամուր սիրել մյուսներին, բայց նրա հարաբերությունների մեծ մասն անհաջողություն են ունենում, քանի որ Ջրհոսը չի սիրում իրեն։ Արտասովոր, յուրահատուկ մարդկ են, բայց սերը նրանց համար միշտ բարդ է եղել։
Խոյ
Դաժան են ու բռնկուն։ Նրանց համար սիրահարվելը բարդ է՝ վառ արտահայտված անհատականության ու բռի բնավորության պատճառով։ Մարդիկ նրանց չափազանց ինքնավստահ են համարում, բայց իրականում նրանք խոցելի են, զգացմունքային։ Պարզապես դա ցույց չեն տալիս։
Կույս
Կույսերը սերն առաջնահերթություն չեն համարում։ Նրանք մեծ ուշադրություն են հատկացնում իրենց ու իրենց նպատակներին։ Ձգտում են հաջողություններ ունենալ կյանքի բոլոր բնագավառներում, բացի սիրուց։
Ցուլ
Կամակոր են։ Ձգտում են զգացմունքները թաքցնել սարկազմի ետևում։ Եթե կարողանաք այնպես անել, որ Ցուլը սիրահարվի ձեզ, դա մեծ հաջողություն կլինի։ Ցուլի ընտրյալը միակը կլինի, ով կտեսնի նրա զգացմունքայնությունը, բայց դրա համար նա բազմաթիվ խոչընդոտներ պետք է հաղթահարի։