fbpx

Աշխարհի ամենա-ամենաները

Մի քանի հետաքրքիր փաստեր աշխարհի ամենա-ամենաների մասին.

1. Աշխարհի ամենամեծ կենդանին կապույտ կետն է, որի  երկարությունը հասնում է մինչև 33 մետրի, իսկ քաշը՝ մինչև 120 տոննայի:Այդքան կշռում են 25 փիղը կամ 120-150 խոշոր ցուլերը միասին:Այդպիսի կետը տալիս է 30 տոննա ճարպ:Այդքան ճարպ ստանալու համար հարկավոր է 1000 խոշոր խոզ կամ 5000 ոչխար:Կապույտ կետն ապրում է աշխարհի բոլոր օվկիանոսներում, հատկապես սառը ջրերում:Կետի նորածին ձագը, որն ունի 5-6 տոննա քաշ և 7 մետր երկարություն, օրական 200 լիտր կաթ է խմում և քաշն ավելացնում է 80-100 կիլոգրամով:

2. Աշխարհի ամենափոքր կենդանին գաճաճ սպիտակաատամիկն է, որի երկարությունը չի անցնում 4.5սմ-ից, իսկ քաշը՝ 1.5 գրամից:Սնվում է միջատներով և նրանց թրթուրներով:Չնայած փոքր հասակին՝ շատակեր է.օրական ուտում է իր քաշից 3-4 անգամ ավելին:Օրական սնունդ է ընդունում 120անգամ և ավելի քան 70անգամ էլ քնում է:Ոչնչացնում է վնասատու միջատներին:

3. Ամենափոքր ավտոմեքենան պատրաստել է Յու.Յուրգինտները.նրա երկարությունը 80սմ է,նույնքան էլ լայնություն ունի, քաշը՝ 28 կիլոգրամ:Մեքենան պատրաստված է պլաստմասսայից, շարժիչը՝ «սաքս», 2.3 ձիաուժ:Այս միկրոմեքենան զարգացնում է ժամում  40կմ արագություն:

4. Չինական մեծ հանրագիտարանը բաղկացած է 11095 ձեռագիր հատորներից:60հատոր զբաղեցրել է միայն խոշոր հոդվածների ցանկը:Ավելի քան 2000 մարդ է մասնակցել աշխարհի այդ ամենամեծ աշխատության ստեղծմանը:Եզակի հանրագիտարանի 400 հատորը այժմ պահվում է Փարիզում:

5. Բուրունդի Հանրապետությունում և նրա հարևան երկրներում ապրող բատուսի ժողովուրդն ամենաբարձրահասակն է աշխարհում:Նրանց տղամարդկանց միջին հասակը 208 սմ է, առավելագույնը՝ 2.5 մետր:Աշխարհում երկրորդ տեղը պատկանում է Հարավային Սուդանում բնակվող նուեր ցեղի տղամարդկանց, որոնց հասակն անցնում է 2 մետրից:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag