Ամբողջական հորոսկոպ․․․
2019 թվականը լի էր խոչընդոտներով, որոնք սահմանափակում էին մեր հանգամանքները, հարաբերություններն ու ձգտումները: Բայց նոր տարուն աստղերը մեզ կնվիրեն խաղաղություն և հույս:
Նահանջ 2020 թիվը խոստանում է լինել բավական էքսցենտրիկ: Սա հրաշալի ժամանակաշրջան է, որպեսզի վերջապես հստակեցնեք Ձեր ցանկությունները և հասկանաք, թե ուր պետք է շարժվել: Պատրաստ եղեք փոփոխությունների և ամենահամարձակ մտքերի իրականացմանը:
Խոյ
Կենդանակերպի առաջին նշանի ներկայացուցիչները 2020 թվականին կլինեն առանձնահատուկ էներգիայով լեցուն և հաջողակ: Գործերում զգալի հաջողությունների հասնելու գլխավոր գործիքը՝ Խոյերի ուժն է:
Դուք կլինեք անխոնջ և համառորեն առաջ կշարժվեք և կգտնեք նոր նպատակներ: Եվ այդ որակը թույլ կտա Ձեզ հաղթել և առաջնորդ մնալ գրեթե բոլոր ասպարեզներում, որին դուք կներգրավվեք: Այդ վիճակը կայուն կերպով կպահպանվի ողջ տարվա ընթացքում, բայց հաջողությունները հատկապես հնարավոր են 2020-ի մայիսին, երբ կմեծանան հնարավորությունները կարևոր պայմանագրերի և համաձայնագրերի կնքման համար:
Ցուլ
Ցուլերին 2020-ը ծրագիր է պատրաստել, որը հավասարազոր է բարձրակարգ առողջարանին՝ լիարժեք հանգիստ, չափվածություն, հաջողություններ գործերում: Սակայն փետրվարին հարկավոր է զսպվածություն ցուցաբերել՝ ղեկավարության հետ շփվելուց: Լսեք և համաձայնվեք:
Երկնային լուսատուները խորհուրդ են տալիս խելամտորեն ավելորդ պարտավորություններ չվերցնել Ձեր ուսերին, նաև չընդգրկվել այն նախաձեռնություններում, որոնք Ձեր սրտով չեն կամ ունակ չեն Ձեզ հաճույք պատճառել:
Թույլ տվեք Ձեզ վայելել կյանքը, խորասուզվել ընտանեկան և ռոմանտիկ գործերի մեջ: Ստեղծագործելը հատկապես արդյունավետ կլինի ապրիլին, երբ ավելի լավ է ամբողջությամբ նվիրվեք Ձեր սիրելի զբաղմունքներին:
Երկվորյակներ
Երկվորյակները 2020 թվականին կփորձեն հաջողությունների հասնել բոլոր ճակատներում: Ձեր անհանգիստ բնույթն ուղղակի թույլ չի տա Ձեզ նստել տեղում և զբաղվել միայն մեկ կարևոր գործով կամ կենտրոնանալ միայն մեկ բնագավառի վրա:
Ապրիլին հնարավորություն ունեք շրջադարձորեն փոխել Ձեր կյանքը դեպի լավը: Իսկ հուլիսը լավագույն ամիսը կլինի նոր հմտության կամ գիտելիքի յուրացման համար: Շեշտը չդնելով միայն մեկ բանի վրա, դուք կկարողանաք լինել արդյունավետ ամեն ինչում և միանգամից:
Խեցգետին
Խեցգետինները ստիպված չեն լինի միայնակ նստել: Նոր տարում նրանք ամբողջությամբ կխորասուզվեն իրադարձությունների հորձանուտում: Իհարկե, Խեցգետնի համար ավելի հաճելի է տունը, հանգստությունն ու հարմարավետությունը, բայց գալիք տարին թելադրում է իր կանոնները, և արժե փորձել ապրել դրանցով՝ թեկուզ ժամանակ առ ժամանակ:
Երկնային լուսատուները նշում են, որ դուք բավական արագ կհարմարվեք: Շփումներ, նոր էմոցիաներ, ճանապարհորդություն՝ այս ամենը արժանի տեղ ունի Ձեր կյանքում: Հատկապես բարենպաստ է ակտիվություն ցուցաբերել ամռան կեսին, բայց ավելի լավ է զերծ մնալ ֆինանսական գործարքներից հունիսի առաջին կեսին:
Առյուծ
Առյուծները 2020 թվականին ինչպես երբեք կարիք կունենան շփման և ուշադրության: Այդ պահանջը պետք է բավարարվի և հենց այդ պատճառով պետք է մտածել այն մասին, որպեսզի զբաղվեք հասարակական գործունեությամբ, ընդլայնել ծանոթների շրջանակը, այս կամ այն ոլորտներում գտնել նույն հայացքների տեր մարդկանց:
Ավելի լավ է հավաքվեք և արդեն մինչև փետրվարի 19-ը հասցնեք դրսևորել Ձեզ Ձեզ հետաքրքրող ուղղություններում: Այդ ամենը բարենպաստ ազդեցություն կունենա Ձեր կյանքի վրա: Բայց պետք է հաշվի առնել, որ նույնիսկ որևէ ջանք չգործադրելով, Առյուծները միևնույնն է գտնվում են ուշադրության կենտրոնում:
Կույս
2020 թվականը բարենպաստ տարի կլինի Կույսերի համար: Դուք կկարողանաք իրագործել Ձեր ամբողջ պոտենցիալը հետաքրքիր գործում, դրսևորել Ձեզ և հասնել այն մարդկանց հավանությանը, որոնց կարծիքը Ձեզ համար կարևոր է: Ձեզ կուղեկցի հաջողությունը, բայց պետք չէ մոռանալ, որ հաջողությունից շատ ավելի կարևոր է սեփական ջանքը, տաղանդն ու ժամանակը, որը ներդնում եք աշխատանքում:
Արդեն հունվարի 11-ին արժե նոր գործ վերցնել, հնարավոր է նույնիսկ նոր աշխատանք գտնել: Մայիսին մոտ դուք կարող եք մտնել ինչ-որ մրցակցության մեջ, որտեղից ունեք բոլոր հնարավորությունները հաղթանակած դուրս գալու համար՝ խնդրին մանրակրկիտ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ: Միակ որակը, որ պետք է ճնշեք Ձեր մեջ՝ սեփականության զգացումն է:
Կշեռք
Հենց Կշեռքները 2020 թվականին կհասնեն լուրջ արդյունքների: Այդ պատճառով պետք չէ հանգցնել Ձեր մեջ էնտուզիազմը և ենթարկվել առօրյայի կանոններին: Հակառակը՝ դուք շատ ավելիին եք ունակ, եթե սկսեք իմպրովիզացնել և այս կամ այն խնդրի համար փորձեք գտնել ոչսատանդարտ լուծումներ:
Դուք ունեք առավելություն, տաղանդ, որը հատկանշական է միայն Ձեզ: Հենց դրանցով պետք է զինվեք ամբողջ տարվա ընթացքում: Արդեն առաջին ամիսներից դուք կկարողանաք շրջադարձորեն փոխել Ձեր կյանքը դեպի լավը: Եվ դրա սկիզբը կդրվի Հունվարի 17-ից փետրվարի 11-ի միջակայքում, երբ Ձեր կյանքում յուրահատուկ տեղ կզբաղեցնի ռոմանտիկան:
Կարիճ
Կարիճների կյանքում 2020 թվականին մեծ ազդեցություն կունենա Յուպիտերը: Դա կորոշի բոլոր 12 ամիսների բնույթը, դարձնելով դրանք առավել էմոցիոնալ, լի վառ տպավորություններով և առաջին հերթին կրքով: Բացառված չէ, որ դուք մի քանի անգամ սխալ կգործեք, ուղղակի ընտրություն անելիս կամ էլ առանց մտածելու ինչ-որ բան ասելիս:
Բայց դրանում էլ կա իր դրական կողմերը՝ Ձեր էմոցիոնալությունը պատճառ կդառնա ծայրահեղ հայացքին աշխարհի, Ձեր և Ձեր արարքների վրա: Դա հրաշալի խթան կհանդիսանա ինքներդ Ձեր վրա աշխատելու համար, և դուք կկարողանաք զգալի հաջողությունների հասնել ինքնազարգացման և կյանքը ճիշտ հունի վրա դնելու գործում:
Աղեղնավոր
2020 թվականը Աղեղնավորներից կպահանջի ճիշտ դասավորել առաջնահերթությունները այն գործերում, որոնցով նրանք ցանկանում են զբաղվել: Բանը նրանում է, որ Ձեր վրա վերցնելով միանգամից ամեն ինչ, դուք ոչ թե գերագնահատում եք Ձեր հնարավորությունները, այլ ուղղակի հաշվի չեք առնում, որ դուք ամեն ինչի համար այդքան ժամանակ չունեք:
Փորձեք հստակ պատասխանել այն հարցին, թե ինչն է կարևոր Ձեզ համար անել աշխատանքում, Ձեր կյանքում ինչ տեղ եք հատկացնում ռոմանտիկ ոլորտին, թե ինչով եք ուզում զբաղվել ազատ ժամանակ: Օրինակ, փետրվարը իդեալական է մտերիմների և հարազատների հետ շփման համար, իսկ ամսվա վերջում պլանավորված հարսանիքները՝ խոստանում են երջանիկ ընտանեկան կյանք: Հուլիսը՝ այն ժամանակահատվածն է, երբ կհետաքրքրվեք նոր մարդով կամ կբացահայտեք Ձեզ համար նոր հետաքրքրություն:
Այծեղջյուր
2020 թվականին բառացիորեն բոլոր ոլորտները կսկսեն Ձեզ հաճույք պատճառել: Բայց այնուամենայնիվ, Այծեղջյուրների համար առավել հաջողակը կլինի մասնագիտական ոլորտը: Պաշտոնի բարձրացումը առավել հավանական հեռանկարն է:
Երկրորդ նշանակալից ոլորտը կդառանա ռոմանտիկ հարաբերությունները: Սա բարենպաստ ժամանակաշրջան է ամուսնության կամ նոր հարաբերություններ սկսելու համար:Բայց նաև անցյալը կհիշեցնի իր մասին: Ապրիլը կպահանջի լուծել ինչ-որ հին հարցեր, որոնք դուք հաջողությամբ կհաղթահարեք:
Ջրհոս
2020 թվականին Ջրհոսներին սպասվում է մեծ հաշվով ինտելեկտուալ և ստեղծագործական գործունեություն: Հաջողության կարելի է հուսալ նաև, եթե դուք ունեք որևէ հետաքրքրություն, որով զբաղվում եք աշխատանքից ազատ ժամանակ: Նկարիչները, գրողները և երաժիշտները կարող են չկասկածել, որ իրենց գործունեությունը աննկատ կմնա և գնահատաված կլինի ըստ արժանավույնս:
Տարին հատկապես լավն է սիրահարվածների համար: Հունիսի 1-ը՝ հրաշալի ժամանակ է հարսանիքի համար՝ նկատի ունեցեք: Իսկ ահա այլ ոլորտներում մասնագիտական հաջողությունների պետք չէ սպասել: Ամեն ինչ կայուն կլինի:
Ձկներ
2020 թվականին Ձկների գլխավոր զենքը կլինի համբերությունը: Յուրաքանչյուր գործում արժե լսել ինտուիցիային և առաջին 6 ամիսներին չփորձել որևէ վճռական գործողություններ անել:
Բացառված չէ, որ մայիսին ստիպված կլինեք բարդ ընտրություն անել, քանի որ Ձեր սրտի համար կպայքարի երկու մարդ: Մանրակրկիտ որոշում կայացրեք: Ավելի շատ հանգստացեք, օրինակ հունիս-օգոստոսը՝ ճանապարհորդությունների համար իդեալական ժամանակ է: Ծանրակշիռ և հավասարակշռված մոտեցումը յուրաքանչյուր խնդրին, թույլ կտան Ձկներին բազմակողմանի և առավել արդյունավետ հաղթահարել այն:
Իսկ ի՞նչ եք դուք սպասում Նոր տարուց:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։