fbpx

Աշխարհի ամենաերկար գետը Ամազո՞նն է, թե՞ Նեղոսը

Lebensraum-der-Yanumami-Indianer-Amazonas-a2042458Չնայած նրան, որ դեռևս 2008թ. ապացուցվել է, որ աշխարհի ամենաերկար գետը Ամազոնն է, բայց ինչպես պարզվեց, շատերը դեռևս կարծում են, որ դա Նեղոսն է: Իհարկե նրանց մեղքը այստեղ այդքան էլ մեծ չէ, քանի որ մինչ օրս դպրոցական դասագրքերում նշված են հին տվյալներ և աշխարհագրության ուսուցիչների մեծ մասն էլ ցավոք չհետաքրքրվելով նորագույն հայտնագործություններով ու բացահայտումներով՝ աշակերտներին մատուցում են հնացած տվյալներ: Այդ իսկ պատճառով ներկայացնում եմ այս հոդվածը, որպեսզի վերջիվերջո մեզ մոտ նույնպես այս բացը լրացվի:

Տիեզերական ուսումնասիրությունների բրազիլիական ազգային կենտրոնի մասնագետները ուսումնասիրել են հարավամերիկյան մայրցամաքի հյուսիսային մասում հոսող Ամազոնի երակները, արբանյակների օգնությամբ: Նրանք հաշվարկների հիմք էին ընդունել բրազիլիացի ու պերուացի գիտնականների մեկ տարի ավելի վաղ կատարած գիտական արշավի տվյալները:

Այն ժամանակ գիտնականները հասել էին մինչև Ամազոնի աղբյուրը, որը գտնվում էր 5000 մ բարձրության վրա, պերուական Անդերում: Նրանք բացահայտեցին աշխարհագրական մեծագույն հանելուկներից մեկը՝ գտնելով այն վայրը, որտեղ ծնվում է գետը, հատելով Կոլումբիան, Պերուն և Բրազիլիան մինչ Ատլանտիան օվկիանոս թափվելը: Այդ կետը գտնվում է Պերուի հարավի լեռներում, այլ ոչ թե ինչպես նախկինում էին կարծում՝ երկրի հյուսիսում:

Այժմ, ըստ Տիեզերական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի տվյալների, Ամազոնի երկարությունը կազմում է 6992,06 կմ, այն դեպքում, երբ Աֆրիկայում հոսող Նեղոս գետի երկարությունը 140կմ կարճ է (6852,15 կմ):

Փաստորեն Հարավ Ամերիկյան այս գետը ոչ միայն աշխարհի ամենաջրառատն է, այլ նաև ամենաերկարը:

Մինչ այս հետազոտությունները, Ամազոնը համարվում էր աշխարհի ամենաջրառատ գետը, իսկ Նեղոսը ամենաերկարը:

Աղբյուր՝  «Известия», 2008թ. հուլիսի 3 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 3.83 из 5 )
MediaMag
Աշխարհի ամենաերկար գետը Ամազո՞նն է, թե՞ Նեղոսը
Արագ ԹԵՍՏ Ձեր աչքերի համար