fbpx

Մեր մարմնի կախարդական ֆոկուսները (+ վիդեո)

Մեր մարմինը կարող է կատարել այնպիսի զարմանալի բաներ, որոնց մասին դուք նույնիսկ գլխի չեք էլ ընկնում:

Օրինակ.

1. Մենք կարող ենք «կպցնել» ընկերոջը աթոռից մատի մեկ շարժումով

678478

Խնդրեք ընկերոջը նստել աթոռին և կրծքին խաչել ձեռքերը: Դրեք ձեր ցուցամատը նրա ճակատին և նա չի կարող վեր կենալ այնքան ժամանակ մինչև չհանեք մատը նրա ճակատից: Զարմանալի է չէ՞

2.Մեր ձեռքերը կարող են ինքնիրեն վեր բարձրանալ

567859

Կանգնեք դռան արանքում և բարձրացրեք ձեռքերը այնքան մինչև արմունկները կդիպչեն շրջանակներին: Սկսեք սեղմել արմունկներով շրջանակը: 30 վրկ-անոց այսպիսի վարժությունից հետո հեռու գնացեք դռան մոտից և թուլացեք: Ձեր ձեռքերը ինքնիրեն կսկսեն վեր բարձրանալ:

3. Մենք կարող ենք «չափել» Բուրատինոյի քիթը

54-5624537

Նստեք ձեր ընկերոջ ետևում, փակեք աչքերը և միաժամանակ մի ձեռքով շոշափեք ընկերոջ քիթը, մյուս ձեռքով ձեր: Սկզբից կարող է անհարմար լինել, սակայն 1-2 րոպեյից դուք կզգաք, որ կարծես ընկերոջ քիթը ձերը լինի: Իսկ այդքան երկար քիթ ունի միայն Բուրատինոն:

4. Դուք կարող եք հեշտությամբ խառնաշփոթի մեջ գցել ձեր ոտքին

44-55585624537

Նստեք աթոռին, գցեք մի ոտքը մյուս ոտքին և սկսեք պտտել թաթը ժամացույցի սլաքի ուղղությամբ, նույն ժամանակ ձեռքի մատով օդում գծեք 6 թիվը: Որոշ ժամանակ անց դուք կնկատեք որ ոտքի թաթը պտտվում է լրիվ հակառակ ուղղությամբ:

Այ այսպիսի ֆոկուսներ կարող է անել մեզ այդքան ծանոթ թվացող մեր մարմինը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեր մարմնի կախարդական ֆոկուսները (+ վիդեո)
ԹԵՍՏ. Ընդհանուր գիտելիքների դժվար (և երբեմն անսպասելի) հարցեր, որոնք կշարժեն ձեր ուղեղը