fbpx

Ամանորյա հանելուկ նրանց համար, ում հումորի զգացումը ձգտում է իդեալականի

Որպեսզի ձեր տրամադրությունը մի փոքր բարձրանա, Mediamag.am-ը ներկայացնում է Ձեզ մի հանելուկ, շատ անսպասելի ավարտով: Իսկ դուք կկռահե՞ք պատասխանը:

Ամանորյա հանելուկ

Մի գեղեցիկ օր հանդիպում են իդեալական տղամարդն ու իդեալական կինը: Նրանք իդեալական ժամադրության էին գնում, իդեալական հանդիպում էին միմյանց հետ և արդյունքում ամուսնանում են՝ կազմակերպելով իդեալական հարսանիք: Նրանց համատեղ կյանքը՝ իհարկե, նույնպես իդեալական էր:

Մի ամանորյա գիշեր զույգը գնում էր իր իդեալական ավտոմեքենայով, երբ հանկարծ կտրուկ վայրէջքին նրանք նկատում են խափանված մարդատար մի ավտոմեքենա: Քանի որ երիտասարդները իդեալական զույգ էին, նրանք կանգ են առնում և առաջարկում իրենց օգնությունը:

Պարզվում է, որ անհաջողակ վարորդը՝ հսկայական պարկով Ձմեռ Պապն է: Որպեսզի նրան սպասող բոլոր երեխաները չհիասթափվեն և չտխրեն, իդեալական ամուսինները նստեցնում են Ձմեռ Պապուն իրենց ավտոմեքենան և օգնում ավտոմեքենայի մեջ ներբեռնել բոլոր նվերները:

Բայց դժբախտաբար, իդեալական զույգերն ու Ձմեռ Պապը սարսափելի վթարի են ենթարկվում: Ողջ է մնում երեքից միայն մեկը:

Ի՞նչ եք կարծում, նրանցից ո՞վ ողջ մնաց.

ա) Ձմեռ պապ

բ) Իդեալական տղամարդ

գ) Իդեալական կին

Պատասխան

Նա միակն էր, ով իրականում գոյություն ուներ: Բոլորն էլ գիտեն, որ Ձմեռ Պապ գոյություն չունի, իսկ իդեալական տղամարդու դեռևս ոչ մեկ չի հանդիպել:

Քանի որ Ձմեռ Պապը և իդեալական տղամարդը հորինված կերպարներ են՝ մեքենան, բնական է, վարում էր իդեալական կինը: Հենց դրանով էլ բացատրվում է, թե ինչու տեղի ունեցավ վթարը:

Աղբյուրը՝ adme


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Ամանորյա հանելուկ նրանց համար, ում հումորի զգացումը ձգտում է իդեալականի
Բարսելոնա 4 – 1 Վիլյառեալ: Խաղի ամենավառ պահերը