Վեպը գրվել է 1836 թվականին։ Հեղինակն է ֆրանսիացի գրող Ալֆրեդ դը Մյուսեն։ Վեպում արծարծվում է տվյալ ժամանակի երիտասարդության մտածելակերպն ու ապրելակերպը։ Ցոփ կյանքով ապրող հերոսը սիրահարվում է և իր կասկածներով կործանում և հրաժարվում այդ սիրուց։ Վեպի մեջ ինքնակենսագրական դետալներ կան։ Հեղինակն այն գրել է Ժորժ Սանդի հետ ունեցած բուռն սիրո և բաժանումից հետո։
1. Դժվար է ոչնչի հանդեպ հավատ ունենալը։
2. Տարօրինակ բան` մարդը երբ տառապում է, ուզում է տառապեցնել նաև իր սիրելիին։ Ինչքան քիչ իշխանություն ունենք մենք մեզ վրա։
3. Ճիշտ է, որ մարդու մեջ կա 2 թաքուն ուժ, որոնք պայքարում են մինչև մահ։ Մեկը` հեռատես և սառը, կապված իրականության հետ, հաշվում, կշռադատում է ամեն ինչ անցյալի հետ կապված, մյուսը` ձգտում է դեպի անհայտը։
4. Կինը ներում է ամեն ինչ, բացի մերժվելը։
5. Կատարելություն գոյություն չունի, այն ըմբռնելը մարդկային մտքի հաղթանակն է։
6. Սիրել` նշանակում է տրվել հոգով և մարմնով, ավելի ճիշտ` միաձուլվել սիրած էակի հետ։
7. Առհասարակ անփորձ երիտասարդության մեծ դժվարություններից մեկն այն է, որ նա աշխարհը պատկերացնում է` ելնելով իր ուշադրությունը գրավող առարկաներից։
8. Աշխարհը ոչ այլ ինչ է, եթե ոչ մրրիկներ, և այդ մրրիկների միջև ոչ մի կապ չկա։
9. Կինը մարդկության ջղերն է, իսկ տղամարդը` մկանները։
10. Մեռած մարդը ավելի լավ է, քան կյանքից հագեցած կենդանի մարդը։
11. Ինչպիսի ցավ էլ պատճառեն կրքերը, կյանքի պատճառած վշտերը չպետք է համեմատեն մահվան պատճառած վշտերի հետ։
12. Բարի սրտի համար տառապանքը առողջարար է։
13. Ասում են, որ հակակրանքի նման արագ տարածվող զգացում չկա։
14. Կասկածող մարդուց մինչև ժխտող մարդը մի քայլ է։
15. Երջանկության երազանքներ… Դուք թերևս միակ իսկական երջանկությունն եք կյանքում։
16. Անորոշությունը բոլոր տառապանքներից անտանելին է։
17. Սերը կամ բարիք է, կամ չարիք։ Եթե բարիք է, պետք է նրան հավատ ընծայել, եթե չարիք է` պետք է նրանից բուժվել։
18. Կյանքում լինում են սերեր, որոնք տակնուվրա են անում մարդու ուղեղը, զգայարանները, միտքը, սիրտը։ Դրանց մեջ կա միայն մի սեր, որը չի հուզում, այլ թափանցում է մարդու էությունը։ Եվ այդ սերը մեռնում է այն էակի հետ, որի սրտում արմատ է գցել։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։