Ներկայացնում ենք 20-րդ դարի հանճարեղ ֆիզիկոս, հարաբերականության հատուկ և ընդհանուր տեսության հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ էյնշտեյնի մտքի գոհարներից մի քանիսը.
Սերն ավելի լավ ուսուցիչ է, քան պարտականությունը:
Հնարավորությունը դժվարությունների մեջ է թաքնված լինում:
Այն մարդը, ով երբևէ սխալ չի գործել, երբեք նոր բան չի փորձել իր կյանքում:
Միայն հանուն այլոց ապրած կյանքն է արժեքավոր:
Կյանքը նման է հեծանիվի: Առաջ ընթանալու համար պետք է անընդհատ շարժվել:
Բանն այն չէ, որ ես չափազանց խելացի եմ: Ես պարզապես ավելի երկար եմ աշխատում խնդիրներին լուծման համար:
Խելագարություն է շարունակ կրկնել միևնույն բանը՝ ակնկալելով այլ արդյունքներ:
Նախ պետք է սովորել խաղի կանոնները, ապա խաղալ բոլորից ավելի լավ:
Դու ձախողման ես դատապարտվում միայն այն ժամանակ, երբ դադարում ես փորձել:
Ընդունելով մեր սահմանափակումները՝ մենք հաղթահարում ենք դրանք:
Ցամաքի վրա նավը միշտ էլ ապահով է, սակայն նավը ցամաքի համար չի ստեղծված:
Եթե ցանկանում ես երջանիկ կյանք ապրել, կապիր կյանքդ նպատակի, ոչ թե մարդկանց կամ առարկաների հետ:
Հրապարակման ներկայացրեց՝ Էլեն Հակոբյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]