fbpx

Ալ Պաչինո․ «Ինձ հարկավոր է մեկ ուղևոր, ում հետ ես կհասնեմ մինչ վերջնակետ»

«Ինչի՞ համար են ինձ պետք ուրիշները: Ես չեմ ցանկանում լինել գնացքի վագոն, ուր մտնում են և դուրս գալիս: Ինձ հարկավոր է մեկ ուղևոր, ում հետ ես կահասնեմ մինչ վերջնակետ»:
Ալ Պաչինո

Ալֆրեդո Ջեյմս Պաչինո՝ ամերիկյան թատրոնի և կինոի դերասան, ռեժիսոր, սցենարիստ: Առավել հայտնի է իր գանգստերների դերերով՝ Մայքլ Կարլեոնե, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայր» եռապատման մեջ և Տոնի Մոնտանա, Բրայան դե Պալմայի «Սպիով դեմքը» ֆիլմում: «Կնոջ բույրը» ֆիլմում Ֆրենկ Սլեյդի դերը դերասանին «Օսկար» բերեց՝ լավագույն տղամարդկային դեր անվանակարգում:

1. Ինձ հարկավոր չէ գեղեցիկ կին՝ փողով ես կարող եմ նրան գեղեցիկ արտաքին նվիրել: Ինձ հարկավոր չէ հարուստ: Ես առանց այդ էլ ամեն ինչ ունեմ: Ինձ հարկավոր չէ քնքուշ կին:Գրեթե բոլոր կանայք էլ դառնում են այդպիսին՝ հանուն իմ փողերի, իսկ նրանց, ովքեր չեն դառնում՝ ես կարող եմ գրավել: Ինձ հարկավոր է պարկեշտ կին: Հավատարմությունն ու լավ անունը՝ ես չեմ կարող գնել աշխարհի և ոչ մի փողով:

2. Ոչ ոքի, երբեք ոչինչ մի բացատրեք՝ յուրաքանչյուրը միևնույնն է կհասկանա այնպես, ինչպես իրեն է ձեռնտու:

3. Մանուկ հասակում ես խնդրում էի Աստծուց հեծանիվ․․․ հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում․․․ ես գողացա հեծանիվը, իսկ հետո Աստծուց սկսեցի ներում խնդրել:

4. Առաջին կանոնը՝ չհանձնվել: Երկրորդ կանոնը՝ հիշել առաջին կանոնի մասին:

5. Հեշտ է խաբել աչքին, բայց դժշվար է խաբել սրտին:

6. Դա ճիշտ է, ես թոթովախոս եմ, ինձ հետ պետք է ապրել 50 տարի, որպեսզի հասկանալ, թե ինչ եմ ասում:

7. Իմ մայրը մահացավ՝ նախքան իմ հաջողության հասնելը: Հիշում եմ, ես 10 տարեկան էի: Մեր բնակարանը վերևի հարկում էր: Սարսափելի ցուրտ էր: Ներքևից, բակից ինձ ձայն են տալիս ընկերներս, կանչում են քարշ գալ փողոցներով: Իսկ մայրիկս ինձ չի թողնում: Ես չափազանց բարկացած էի և սարսափելի բղավում էի նրա վրա՝ առանց դադարի: Նա տանում էր իմ հանդիմանանքները: Եվ դրանով փրկեց իմ կյանքը: Հասկանո՞ւմ եք, այդ տղաները, որոնք ինձ բակ էին կանչում, այլևս ողջ չեն: Մայրս ցանկանում էր, որպեսզի ես քարշ չգամ փողոցներով, այլ դասերս անեմ: Եվ հենց շնորհիվ դրա՝ ես նստած եմ այստեղ և զրուցում եմ Ձեզ հետ: Ամեն ինչ շատ պարզ է, այնպես չէ՞: Բայց մենք այնքան մոռացկոտ ենք․․․

8. Հաջողության բանալին՝ ցանկության մեջ է: Իսկ այն անընդհատ վառվում է իմ մեջ:

9. Ինձ հաճախ տաղտկալի են անվանում, մեծամիտ և մարդատյաց: Զգուշացնում եմ բոլորին․ իրականում ես շատ ավելի վատն եմ:

10. Կար այնպիսի տարի, որ ես չափազանց տարված էի ալկոհոլով և դեղահաբերով: Այդ ամենից ես վաղուց ազատվել եմ՝ ի դեպ: Բայց այդ անգամ ես նստած եմ արարողությանը և մտածում եմ․ «Իսկ ես ընդհանրապես կհասնե՞մ բեմին, եթե ինձ մրցանակ տան: Վստահ չեմ»:

11. Կար ժամանակ, երբ ես թերթի կրպակներին «Շոու Բիզնես» անվամբ ամսագրեր էի առաքում: Երբեք չեմ մոռանա, թե որքան էին ինձ վարձատրում՝ 12 դոլար: Տասանոց և երկու մեկ դոլարանոց: Տասանոցը ես անմիջապես մանրում էի, որպեսզի ինձ մոտ լիներ 12 մեկ դոլարանոց: Բարում վճարելու ժամանակ խրցից հանելով մեկ դոլարանոցը՝ տպավորություն է ստեղծվում իբր դու շատ փող ունես:

12. Գրքերն ու պիեսները օգնեցին ինձ հասկանալ ինքս ինձ և շրջապատող աշխարհը: Ինչ-որ շարժ տեղի ունեցավ, ես դարձա ավելի լուրջ:

13. Հպարտությունն ու մեծամտությունը՝ սատանայի ծառաներն են: Եթե դու չես կարողանում կառավարել դրանք, նրանք կսկսեն կառավարել քեզ:

14․ Չնայած ես «Ֆրենկին և Ջոնին» ֆիլմում խոհարարի դեր եմ կատարել, սակայն մի պահանջեք ինձանից ինչ-որ բան պատրաստել: Եթե ես սկսեմ պատրաստել՝ ամեն ինչ սպանությամբ կավարտվի: Լուրջ: Ես կարող եմ դեր խաղալ, բայց ճաշ պատրաստել՝ ոչ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.4 из 5 )
MediaMag
Ալ Պաչինո․ «Ինձ հարկավոր է մեկ ուղևոր, ում հետ ես կհասնեմ մինչ վերջնակետ»
ԹԵՍՏ. Պարզեք, թե արդյո՞ք կիրականանա ձեր երազանքը, ընտրելով ծաղիկը, որը ձեզ դուր է գալիս