Աղոթք, որ պետք է կարդալ ամեն օր ճաշի սեղան նստելուց առաջ, ու ձեր տունը կլցվի առատությամբ ու հաջողությամբ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ճաշից առաջ աղոթք
Օրհնյալ ես, ո՜վ Տեր Աստված մեր, որ կերակրում ես մեզ մանկությունից, և կերակուր ես շնորհում բոլոր մարմնավորներին. մեր սրտերը ուրախությամբ ու բերկրանքով լցրու, որպեսզի լիանանք և առաջնորդվենք՝ բարիք գործելու մեր տեր Հիսուս Քրիստոսով, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Խաղաղությամբ ճաշակե՛նք այս կերակուրները որ, պարգևվված են մեզ Տիրոջից. օրհնեա՛լ է Տերն Իր պարգևներում. ամեն:
Չմոռանաք կարդալ նաև ճաշից հետո աղոթքը:
Կարդացեք նաև՝ Հրաշագործ զորությամբ օժտված ԱՂՈԹՔՆԵՐ շաբաթվա բոլոր օրերի համար․ Հովհաննես Գառնեցի
Ճաշից հետո աղոթք
Փա՜ռք Քեզ, Տե՛ր, Փա՜ռք Քեզ,Փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր մեր սրտերը:
Այժմ լցրու՛ մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առաջ և ոչ` ամոթահար, քանզի Դու գալիս ես և հատուցում յուրաքանչյուրին ըստ իր գործերի:
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ԱՄԵՆ: Փա՜ռք տիեզերքի Կերակրողին, որ կերակրեց մեզ և լիացրեց, Նրան փառք հավիտյանս. ԱՄԵՆ:
Աղբյուրը՝ NewsMag