fbpx

Աֆորիզմներ հաջողության և պայքարի մասին

Հաջողության հասնելու համար հարկավոր է պայքարել։ Չկա պայքար՝ չկա հաջողություն։ Ձեզ ենք ներկայացնում աֆորիզմներ՝ հաջողության և պայքարի մասին։

Ամենալավ աշխատանքը, դա բարձր վարձատրվող հոբբին է:

Կարևոր չէ, թե դու ինչքան դանդաղ ես առաջ գնում: Կարևոր է, որ դու կանգ չես առնում:

Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց շուտ ենք հանձնվում: Հաջողությանը հասնելու ավելի ճիշտ ճանապարհն է. միշտ  փորձել մեկ անգամ էլ:

Տաղանդը, դա հաջողությանը հավատալու կարողությունն է: Անիմաստ է, երբ ասում են, որ ես ստացել եմ ինչ որ պարգև: Ես պարզապես աշխատել եմ:

Հաջողության կարող է հասնել յուրաքանչյուրը: Պետք է միշտ կրկնել այս բառերը, և հաջողությունը կգա:

Կան ևս երկուսը, որոնք հավատարիմ շան պես միշտ պատրաստ են ընկերություն անել մարդու հետ, դրանք հաջողությունն ու դժբախտությունն են, ով որ հավասարապես սեղմում է նրանցից յուրաքանչյուրի կողմից պարզած ձեռքը, դառնում է մեծագույն առաջնորդ կամ պարզապես հեղինակ․․․ հեղինակ, որն ինքն է իր ճակատագրի տերը։

Եթե ուզում եք հասնել հաջողության , տվեք ձեզ չորս հարց. ինչու ՞, ինչու ոչ, ինչու ՞ ոչ ինչու ՞ ոչ հենց հիմա

Տրամաբանությունը կօգնի ձեզ «Ա» կետից հասնել «Բ» կետը: Երևակայությունը կտանի ձեզ դեպի ցանկացած կետ:

Վատատեսը տեսնում է դժվարություններ ամեն հնարավորության մեջ, լավատեսը` հնարավորությունների դժվարության մեջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աֆորիզմներ հաջողության և պայքարի մասին
ԹԵՍՏ հզոր գիտելիքներ ունեցող մարդկանց համար: Իսկ դուք գոնե կեսը կանցնե՞ք