Մեծ մտածողներից մի քանի աֆորիզմներ արհամարանքի մասին.
Արհամարհանքը վրեժի ամենանուրբ ձևն է:
Գրասիան
Հաճոյախոսությունը հաճախ սեփական գերազանցության քողարկված դրսևորումն է: Ըստ էության, դա ստորացնելու նորին ձև է:
Թորո
Փողի նկատմամբ հաճախ արհամարհանք ունեն հատկապես նրանք, ովքեր այն չունեն:
Կուրտելին
Անսահման արհամարհանքը արհամարողի մեջ առաջացնում է սեփական մեծության զգացողություն:
Հյուգո
Անամոթություն է բարի անվան արհամարհումը:
Հոբս
Արհամարհանքն ինքն իր հանդեպ օձ է, որը հավերժ թունավորում և կրծում է սիրտը, ծծելով նրա կենարար հյութը, ներարկում նրան մարդատյացություն ու հուսահատության թույն:
Կարլ Մարքս
Ինձ միշտ խիստ վնասել է արհամարհանքը նրանց հանդեպ, ում ես չեմ հարգել:
Մոնտեսքյո
Արհամարհանքը պետք է ծախսել միանգամայն խնայողաբար, քանի որ նրա կարիքն ունեցողների թիվը մեծ է:
Շատոբրիան
Արհամարհանքը նման է փտախտի. քայքայելով հոգու մի մասը, ի վերջո նա քայքայում է ամբողջ հոգին:
Սեմուել Ջոնսոն
Արհամարհանքը պետք է լինի մեր բոլոր զգացմունքներից ամենալռակյացը:
Ռիվարոլ
Երբ արհամարհանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:
Սեսբրոն
Չկա այնպիսի մեկը, որն իրավունք ունենա մարդկանց արհամարհելու:
Վինյի
Արհամարհանքը հաճախ թեթևացնում է հոգին, բայց այն երբեք ընդունակ չէ մխիթարելու:
Տուրնյե
Ամենից շատ արհամարհանքի է արժանի երդվյալ դատարկախոսը, որը բառերով այնպես է առևտուր անում, ինչպես շառլատանը՝ ամեն տեսակի դեղորայքով:
Ֆենելոն
Արհամարհանքը թափանցում է նույնիսկ կրիայի զրահի միջով:
Ֆեյխտվանգեր
Արհամարհանքը ոչ բոլորին է սազում:
Ֆոսկոլո
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]